mamulinfo  Համացանց  153

Մեծ թվով ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ՝ Ամուլսարում

12:40 երեքշաբթի, 30 հունիսի, 2020 թ.
Մեծ թվով ոստիկաններ և անվտանգության աշխատակիցներ՝ Ամուլսարում

«Այսօր վաղ առավոտյան տեղեկություն ենք ստացել, որ մեքենաներ են մուտք գործել Ամուլսարի երկրորդ պոստից, լուսաբացին «Սեքյուրիթի» պահնորդական ծառայությունը մեծ թվով մարդկանցով, զենքերով մուտք են գործել Ամուլսարի տարածք»,- ուղիղ եթերի ընթացքում հայտնել է Ջերմուկի բնակիչ, քաղակտիվիստ Շիրակ Բունիաթյանը:

Նրա խոսքով՝ «Սեքյուրիթի»-ն եկել է փոխարինելու «Պանտերա» պահնորդական ընկերության աշխատակիցներին, քանի որ «Լիդիանը» պայմանագիր է կնքել նրանց հետ:

«Սա կա՛մ անհեռատես քայլ է, կա՛մ դիտավորություն, քանի որ պետք է հաշվի առնեին, որ Ամուլսարում ցանկացած շարժ առաջացնելու է կուտակում, որը կարող է ունենալ իր հետևանքները»,- ասել է նա:

Տեղում հավաքվել են քաղաքացիներ և ոստիկանության աշխատակիցներ: Վերջինները հայտնել են, որ Ամուլսարում կա գույք, որը պետք է պահպանել:

«Էս մարդիկ («Սեքյուրիթի» պահնորդական ծառայության աշխատակիցները), որևէ քաղաքական հետաքրքրություն չունեն, բացի իրենց ֆինանսական հետաքրքրությունները, որը վերաբերում է պահնորդական ծառայությունը կատարելուն»,- ասել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ի տարբերություն «Պանտերա»-ի՝ նոր աշխատակիցները հանգստյան ժամանակ չեն մնա հյուրանոցներում, այլ Ամուլսարի տարածքում նրանց պետք է հատկացվի վագո-տնակներ, Ամուլսարի պահապանները դեմ են այդ հանգամանքին, նրանք պարզաբանում են, որ տարածքում հսկող տեսախցիկներ կան և դա բավական է, տարածքը ֆիքսելու և հսկելու համար:

Մանրամասները՝ տեսանյութերում: