mamulinfo  Համացանց  215

«Կոծկված սպառնալիքն անհեթեթ է և ապօրինի». Տիգրան Խզմալյան

18:15 շաբաթ, 27 հունիսի, 2020 թ.
«Կոծկված սպառնալիքն անհեթեթ է և ապօրինի». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գործընկերների պատասխանի՞ն եք սպասում։ Որպես Արցախյան պատերազմի տարիներին հեռուստալրագրող, ով աշխատում էր նաև ռուսական «Վեստի» հեռուստաընկերության ռազմական թղթակից, պատասխանեմ ՌԴ դեսպանատան հարցին։ ՀՀ տարածքում տեղեկատվական քաղաքականությունը որոշվում է միմիայն ՀՀ Սահմանադրության, «Լեզվի մասին» օրենքի և այլ օրենսդրական կարգավորումներով։ ՌԴ կամ որևէ այլ երկրի դեսպանատան միջամտությունը ՀՀ լեզվային անվտանգության հարցին, որը Ձեր նամակում անհասկանալի պատճառով չակերտների մեջ է առնված, բացարձակապես անհիմն է և անտեղի։ ՀՀ վարորդական իրավունքները ՌԴ տարածքում չճանաչելու կոծկված սպառնալիքը միանգամայն անհեթեթ է և ապօրինի, քանի որ վարորդական իրավունքները, ինչպես և ՀՀ անձնագրերը, երկլեզու են՝ ազգային և անգլերեն լեզուներով, ինչպես ընդունված է ողջ քաղաքակիրթ աշխարհում, ուստի այդ Ձեր փաստարկը նույնպես չի դիմանում որևէ քննադատության։ Մենք չենք անդրադառնում այստեղ ռուսական հեռուստաալիքներով սփռվող կեղծիքներին և մարդատյաց քարոզչությանը այն պարզ պատճառով, որ չունենք սովորություն միջամտելու այլ երկրների ներքին գործերին և Ձեզ էլ խորհուրդ ենք տալիս հրաժարվել այդ սովորությունից մեր երկրի հանդեպ»: