mamulinfo  Թերթերի տեսություն  242

Նոր մանրամասներ Գագիկ Ծառուկյանի գործից․ ովքե՞ր են գնում հարցաքննության․ «Ժողովուրդ»

09:15 շաբաթ, 27 հունիսի, 2020 թ.
Նոր մանրամասներ Գագիկ Ծառուկյանի գործից․ ովքե՞ր են գնում հարցաքննության․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Ազգային անվտանգության ծառայությունում քննվող գործի ընթացքից, որով որպես մեղադրյալ է ներգրավված նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: «Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Ազգային անվտանգության ծառայությունը տարբեր քաղաքացիների է տանում հարցաքննության՝ պարզելու, թե ինչ տեղեկություն ունեն այն մասին, որ ԲՀԿ-ի կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանվել: Եվ հիմնականում այդ քաղաքացիները Գեղարքունիքի մարզի բնակիչներն են: Հիշեցնենք, որ ԲՀԿ նախագահի մեղադրանքի հիմքում ԱԺ պատգամավորի ԲՀԿ-ական նախկին թեկնածու Վազգեն Պողոսյանի տանը կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերված մի հաշվետվություն է` ծախսերի մասով:

Նշենք, որ ուժային կառույցները շարունակում են խուզարկություններ կատարել նաև ԲՀԿ մարզային, հատկապես՝ Գեղարքունիքի կառույցների պատասխանատուների բնակարանները՝ առգրավելով տարաբնույթ փաստաթղթեր մարդկանց բնակարաններից: Հիշեցնենք, որ Ծառուկյանը մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառքներ տալը կազմակերպելու համար։ Նա ու թիմակիցները, ինչպես նաև մի շարք ուժեր հայտարարում են, թե քաղաքական հետապնդման են ենթարկվում՝ կառավարությանը քննադատելու համար։ Իշխանությունը կտրականապես հերքում է այս մեղադրանքները՝ հորդորդելով հարցը դիտարկել բացառապես իրավական դաշտում»- գրում է թերթը:

Մանրամասները՝ այսօրվա համարում։