mamulinfo  Համացանց  304

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն անհանգստացած է

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն անհանգստացած է

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն անհանգստացած է
23:05 ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունն անհանգստացած է

Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան մամուլի ծառայությունը մեկնաբանել է Հայաստանի տեղեկատվական տիրույթում հայտնված «Աուդիովիզուալ մեդիայի մասին» օրենքի նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումը։ Մեկնաբանության մեջ մասնավորապես ասված է․

«Որքան մենք հասկանում ենք, տվյալ դեպքում խոսքն օրենսդրական ակտի քննարկման մասին է, որը նպատակաուղղված է Հայաստանում աուդիովիզուալ ԶԼՄ-ների իրավական հիմքերի գործառույթների մոդեռնիզացիային, ըստ էության «Ռադիոյի և հեռուստատեսության մասին» օրենքի փոփոխությանը։

Բացի այդ, կցանկանայինք ընդգծել, որ այս հարցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության, ներքին գործն է։ Միևնույն ժամանակ, նոր օրենքն ուղղակիորեն կանդրադառնա Ռուսաստանի հեռուստաալիքների հեռարձակման ճակատագրի վրա:

Իհարկե, մենք ուշադիր հետևում ենք քննարկումների ընթացքին։ Բայց ի՞նչ, եթե մի փոքր ավելի լայն դիտարկենք նախագծի շուրջ ստեղծված իրավիճակը:

Անխոս, դրա ընդունումը կհանգեցնի լրատվական տարածքի բավականին լուրջ վերափոխմանը:

Նոր պայմաններում արտասահմանցի հեռարձակողները, իսկ այսօր հիմնականում ռուսաստանյան հեռարձակողների հարցն է, կարող են հեռարձակվել հանրային մուլտիպլեքսում միջպետական ​​համաձայնագրի հիման վրա։ Այսինքն, անհրաժեշտ է պայմանավորվել «նոր խաղի կանոնների» շուրջ, որոնք, ըստ ամենայնի, կառաջարկվեն հայկական կողմից: Ռուսական կողմը մեկ անգամ չէ, որ նշել է համապատասխան երկխոսության պատրաստակամության մասին: Մենք սպասում ենք հայ գործընկերների պատասխանին:

Քննարկան կարևոր բաղկացուցիչներից է հանդիսանում, այսպես կոչված, լեզվային անվտանգությունը։ Որքան մենք հասկանում ենք, նրանով է պայմանավորված օրենսդրական ակտում առկա պահանջը, օտարալեզու մեդիա-պրոդուկտի թարգմանությունը կամ հայերեն տիտրերով ուղեկցումը։
     Կրկին, փաստորեն, խոսքը հիմնականում ռուսալեզու ծրագրերի մասին է։ Գաղտնիք չէ, որ դեռևս հայկական պետության ստեղծման շրջանից, ռուսերենը ֆորմալ առումով կորցրել է իր հատուկ կարգավիճակը։ Նոր պահանջները, ըստ էության, շարունակում են այդ գործընթացը։ Բայց դե ֆակտո ռուսերենը մինչ այսօր մեծ դեր է խաղում Հայաստանում, պարզապես օտար լեզու չէ։

Մենք ձեզ հետ գիտենք, որ Հայաստանի քաղաքացիների մեծ մասն անմիջականորեն կապված են Ռուսաստանի հետ, ինչ- որ մեկն այնտեղ աշխատում է, ինչ-որ մեկի հարազատներն են ապրում, որոնց հաճախ են այցելում և այլն։ Մեր երկրներին միավորում են Եվրասիական տնտեսական միությունը և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը։

Եկեք, օրինակ, դիտարկենք Ռուսաստանում հայ վարորդների վկայականների ճանաչման հետ կապված սենսացիոն իրավիճակը։ Դրա համար անհրաժեշտ է, որ Հայաստանում ռուսերենն ունենա պաշտոնական կարգավիճակ։
     Սակայն չնայած դրա բացակայությանը, հասկանալով տվյալ հարցի կարգավորման կարևորությունը հայ շատ քաղաքացիների համար, ռուսական կողմը դրսևերում է կառուցողական տրամադրվածություն և արտահայտում է պատրաստակամություն միացյալ ուժերով, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում այդ բարդ և համալիր հարցին գտնել ընդունելի որոշում, հաշվի առնելով մեր երկու երկրների հատուկ կապերը։

Սրանք ընդամենը մի քանի օրինակ են, որոնք վկայում են Հայաստանում ռուսերենի առանձնահատուկ դերի մասին, ինչը մեր հարաբերությունների իրականության ուղղակի արտացոլումն է: Այդ իրականություններն են որոշել հայ հասարակության հետաքրքրությունները ռուսական հեռուստաընկերությունների նկատմամբ։

Ի դեպ, ըստ ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի հաշվետվության՝ «Первый канал», «РТР Планета» և «Россия. Культура» հեռուստաալիքներն ունեն բավականին պատկառելի և կայացած լսարան։

Հաշվի առնելով նոր օրենսդրական պահանջները, ակամա հարց է առաջանում մալուխային փաթեթների հասանելիության մասին։ Եթե մարդը համարում է, որ հանրային մուլտիպլեքսի ալիքների փաթեթը չի բավարարում իր տեղեկատվական պահանջները, ստիպված է ընտրություն կատարել մալուխային հեռուստատեսության օգտին։ Միաժամանակ, համաձայնեք, որ Հայաստանում այսօր ամեն մեկը չէ, որ կարող է իրեն դա թույլ տալ։

Հաճախ լսում ենք տարբեր հանդիմանանք, ռուսական հեռուստաալիքների հաղորդումների բովանդակության վերաբերյալ։ Ինչպես ներկայացվում է, դա ավելի շատ նախընտրության հարց է։

Ընդհանրապես, ցանկացած ԶԼՄ, ներառյալ հեռուստաալիքները, ներկայացնում են մեկ կամ մի քանի տեսակետ, որի հետ հեռուստադիտողը իրավունք ունի համաձայնել կամ չհամաձայնել։ Դրանք կարելի է նույնիսկ վիճարկել, քանի որ ճշմարտությունը ծնվում է վեճի մեջ։

Այս ամենը մտորումներ են, որոնք ոչ մի դեպքում չեն հավակնում միջամտել օրենսդրական գործընթացին։

Հայ խորհրդարանականները կքվեարկեն՝ ելնելով սեփական պատկերացումներից իրենց երկրի և ժողովրդի շահերի մասին։ Ռուսաստանն, անխոս, կհարգի այդ առումով ցանկացած որոշում։ Միաժամանակ հույս ունենք, որ ներկայացված պատկերացումները կլրացնեն տարվող քննարկումների ընդհանուր պատկերը։

Ավելին, նոր օրենքը միանշանակ էականորեն կանդրադառնա տեղեկատվական քաղաքականության վրա, որը մեր երկրների և ժողովուրդների միջև հարաբերությունների համալիր մասն է»: