mamulinfo  Իրադարձություններ  255

ԴԱՀԿ 23 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

17:20 ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
ԴԱՀԿ 23 աշխատակցի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ ծառայությունում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերով պայմանավորված և մյուս աշխատակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով՝ Ծառայության Կենտրոնական մարմնի որոշ ստորաբաժանումներ, Երևան քաղաքի, ինչպես նաև մարզային առանձին բաժիններ աշխատում են սահմանափակ մարդկային ռեսուրսով՝ աշխատակիցների հետևյալ թվակազմով.

. Իրավաբանական բաժին-1
     ․ Ավան և Նոր Նորքի բաժին-2,
     ․ Արաբկիր և Քանաքեռ- Զեյթունի բաժին-2,
     ․ Շենգավիթի բաժին -1,
     ․ Պետբյուջեի օգտին բռնագանձումների բաժին-3,
     ․ Սյունիքի մարզի Սիսիանի բաժանմունք-1:

Ստեղծված իրավիճակում կատարողական առանձին գործողությունների իրականացումը կարող է ձգձգվել, որոշ դեպքերում դառնալ անհնար, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումներին, բողոքներին և հարցումներին երբեմն կարող է պատասխան չտրվել ակնկալվող ժամկետներում, ինչի առնչությամբ հայցում ենք ձեր ներողամտությունը:Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ 23 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս ախտորոշում: Վերջիններս գտնվում են բուժման փուլում, իսկ նրանց հետ անմիջական շփում ունեցած աշխատակիցները ինքնամեկուսացված են: