mamulinfo  Իրադարձություններ  458

«Փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում, ՍԴ ճգնաժամը հաղթահարված կլինի». Վահե Գրիգորյան

09:55 ուրբաթ, 26 հունիսի, 2020 թ.
«Փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում, ՍԴ ճգնաժամը հաղթահարված կլինի». Վահե Գրիգորյան

ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ ուժի մեջ մտած սահմանադրական փոփոխությունները պատմական են:

Անդրադառնալով ՍԴ երեք դատավորների և նախագահի հայտարարությանը, Վահե Գրիգորյանն արձագանքեց. «Ցավում եմ, որ նման հայտարարություն է տարածվել: Կարծում եմ, որ այս հայտարարությունը և նման շատ այլ հայտարարություններ շատ երկար ժամանակ ՀՀ իրավագիտական, քաղաքագիտական մտքի քննության առարկան են լինելու»:

Անդրադառանալով այն հանգամանքին, որ երեկ Քոչարյանի փաստաբանական խումբը հետ է վերցրել ՍԴ ներկայացրած դիմումը, Վահե Գրիգորյանն ասաց. «Դա նրանց իրավունքն է: Ես չեմ ուզում դրան անդրադառնալ»:

ՍԴ դատավորը չցանկացավ խոսել նաև ԲՀԿ-ի դիմումի մասին։ Հարցին, թե ՍԴ ճգնաժամը հաղթահարվա՞ծ է, Վահե Գրիգորյանը պատասխանեց. «Սահմանադրական այս փոփոխությունները կյանքի կոչվելու դեպքում, միանշանակ, հաղթահարված է»: