mamulinfo  Միջազգային  291

Քույրերը մահացել են կորոնավիրուսից․ յոթ երեխա որբացել է

22:40 հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
Քույրերը մահացել են կորոնավիրուսից․ յոթ երեխա որբացել է

ՌԴ Սարանսկի հիվանդանոցում մահացել են Բելոզերիե գյուղից հոսպիտալացված քույրերը։ Նրանցից մեկն ուներ 2 երեխա, իսկ մյուսը՝ 5։ Քույրերից մեկի ամուսինն ամիսներ առաջ նույնպես մահացել է։ Երեխաներին այժմ խնամում է ընտանիքի տարեց ազգականը։
     Կանանց մահվանից հետո գյուղում սկսվել է համատարած ստուգումներ։ Արդեն մի քանի օր է, ինչ բժիշկներն այցելում են բնակարաններ։ Պաշտոնական տեղեկատվություն դեռ չկա, սակայն տեղի վարչակազմի ղեկավարը հայտնել է, որ COVID-19-ի ախտանիշներ հայտնաբերվել են 40 մարդու մոտ, որոնցից երկուսին տեղափոխել են հիվանդանոց։
     Ըստ հարազատների՝ մահածած քույրերին հոսպիտալացրել են մի քանի օր առաջ։
     «Մոսկվայում ապրող Գուզելը ժամանակավորապես տեղափոխվել է հարազատների մոտ՝ վարակից խուսափելու համար: Սակայն հենց այստեղ էլ վարակվել են ևʹ ինքը, ևʹ ծնողներն ու եղբայրը, ևʹ երեխաներն ու խնամիները։ «Փողոցում պատահաբար հանդիպեցինք և ես էլ վարակվեցի։ Մենք շատ վախեցած ենք և չգիտենք՝ ինչպես կանգնացնել վիրուսը»- պատմել է ընտանիքի բարեկամուհին։
     Վարակվել է նաև երրորդ քույրը, բարեբախտաբար, նա ապաքինվում է։ Մահացած քույրերի հարազատներն այժմ գտնվում են հիվանդանոցում։
     «Սկզբում ախտանիշներն հայտնվել են Համիդայի մոտ, ապա Գուզելի, ով քրոջից շուտ է մահացել։ Նրանց երկար ժամանակ չեն տեղափոխել հիվանդանոց՝ ասելով, որ ամեն ինչ այդքան էլ վատ չէ։ Տեղափոխել են այն ժամանակ, երբ թոքերի 70%-ն արդեն ախտահարված է եղել և բուժման հնարավորություն չի եղել»- ասել է բարեկամուհին։
     Գյուղում վախի մթնոլորտ է տիրում։ Բելոզերիեում գրեթե ոչ ոք չի հավատացել, որ իրենց մոտ ևս վարակը կտարածվի, մեծ մասն էլ առհասարակ չի հավատացել վիրուսի գոյությանը:
     Այժմ գյուղում ոչ ոք վիրուսը հորինված չի համարում։ Նրանք միայն մտածում են, ինչպես կազմակերպել գյուղի աշխատանքները, որպեսզի չվարակեն իրենց և իրենց ընտանիքներին։