mamulinfo  Իրադարձություններ  595

«Հրաժարվում ենք ՍԴ ներկայացված մեր դիմումներից». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

15:00 հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
«Հրաժարվում ենք ՍԴ ներկայացված մեր դիմումներից». Ռոբերտ Քոչարյանի պաշտպան

ՀՀ 2-րդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանն այսօր՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ օրերս խորհրդարանի ընդունած ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու փաթեթին:

«Ֆրակցիաներից մեկը պառլամենտի իրավունքները պաշտպանելու, պառլամենտարիզմը չոտնահարելու նախապայման հնչեցրեց պարոն Քոչարյանի գործը: Պարոն Քոչարյանի հետ այսօր վերջնական քննարկել ենք և որոշում ենք ընդունել հրաժարվել մեր ներկայացրած դիմումներից: Հիմա պարոն Վարդևանյանը դիմում է ներկայացնում, համաձայն որի՝ խնդրում ենք ՍԴ-ին, հիմք ընդունելով «Սահմանադրական դատարանի մասին» օրնեքի համապատասխան հոդվածը, հետ վերցնել մեր ներկայացված երկու դիմումները: Այսինքն՝ այն դիմումները, որ ներկայացրել էինք մոտ մեկ տարի առաջ, որոնք վերաբերում էին 300.1, հոդվածի համապատասխանությանը Սահմանադրության 72, 73, 78, 79 հոդվածներին: Պարոն Քոչարյանը հստակ դիրքորոշում հայտնեց, որ եթե իր գործի պատճառով պառլամենտարիզմի կայացման որոշակի խոչընդոտներ պիտի առաջանան, ապա ինքը պետք է պահանջի, որ իր փաստաբանները հետ վերցնեն դիմումները»,- հայտնեց Օրբելյանը: