mamulinfo  Թերթերի տեսություն  518

«Լուսավոր Հայաստան»-ի վրա ճնշումներ են եղել. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

08:45 հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
«Լուսավոր Հայաստան»-ի վրա ճնշումներ են եղել. նոր մանրամասներ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Վերջին օրերին լայնածավալ ճնշումներ են գործադրվել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների վրա: Ըստ օրաթերթի տեղեկությունների՝ այդ ճնշումները եղել են և Ռոբերտ Քոչարյանի, և ՀՀԿ-ականների տարբեր թևերից, ինչպես նաև գործող իշխանության ներկայացուցիչների կողմից: Նրանք բոլորն էլ իրենց հերթին «մեսիջներ» են ուղարկել ու հանդիպումներ փորձել ունենալ լուսավորականների հետ, բայց չի ստացվել: Նախկին իշխանական, այսօր ընդդիմադիր ուժերը ամեն ինչ փորձել են անել, որ ԼՀԿ-ն միանա ԲՀԿ-ի ստորագրահավաքին ու դիմի ՀՀ Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՍԴ դատավորների գահընկեցության մասին օրինագիծը, իսկ գործող իշխանությունն էլ փորձել է ազդել ԼՀԿ-ականների վրա, որպեսզի չմիանան ստորագրահավաքին և հնարավորություն տան՝ ՍԴ դատավորներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանն ու Հրանտ Նազարյանը հրաժեշտ տան իրենց պաշտոններին:

Ի վերջո, լուսավորականները որոշել են ընտրել իրենց համար երրորդ ճանապարհ և ՍԴ դիմել հուլիսի 7-ից հետո, երբ տեղի կունենա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասով նշանակված դատական գործի քննությունը, որից հետո նրանք կներկայացնեն իրենց պահանջը, որպեսզի չստացվի, թե լուսավորականները Ռ. Քոչարյանին են պաշտպանել ՍԴ-ում: Բայց միաժամանակ նրանք այդպես ուզում են ընդգծել նաև, որ գործող իշխանության ճնշումներին չենթարկվեցին և, այնուամենայնիվ, դիմեցին ՍԴ»:

Մանրամասները՝ թերթի համարում։