mamulinfo  Համացանց  474

«Ցանկանում են «դաշտն զբաղեցնել», քանզի այդ նույն դաշտը ծառայելու է Նիկոլ Փաշինյանին». Արփինե Հովհաննիսյան

00:25 հինգշաբթի, 25 հունիսի, 2020 թ.
«Ցանկանում են «դաշտն զբաղեցնել», քանզի այդ նույն դաշտը ծառայելու է Նիկոլ Փաշինյանին». Արփինե Հովհաննիսյան

ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Թեմայի ամփոփում. քավարան

«Լուսավոր Հայաստանի» տարբեր ներկայացուցիչներ պնդում են, որ գրոհի կիզակետում հայտնվել են և՛ նախկինների, և՛ ներկաների կողմից:

Մի կողմ թողնելով «նախկինների» սին ու բովանդակազուրկ փաստարկը՝ առաջարկում եմ փնտրել ու գտնել ներկաներից որևէ մեկին, (պատգամավոր, օգտագործվող այլ քարոզիչ), որը քննադատում է «Լուսավոր Հայաստանին» այսօրվա «սկզբունքային» դիրքորոշման համար։ Մանր-մունր ֆեյքեր չառաջարկել:

Այո՛, լհկ-ականները ձգտում և ցանկանում են «դաշտն զբաղեցնել», քանզի այդ նույն դաշտը ծառայելու է Նիկոլ Փաշինյանին: Երբ պետք լինի՝ կարևոր թեմա շեղելու համար։

Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ: Միʹ վիրավորեք կամ քննադատեք նրանց՝ հետևություններ արեք։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի անձնական նոտար Արմեն Սարգսյանին, ապա, ըստ էության, հարկ է մոռանալ, որ կա նախագահի պաշտոնն զբաղեցնող մարդ։ Պետք է առաջնորդվել այն կանխավարկածով, որ նա գոյություն չունի:

Ծեր մարդ է, որին Նիկոլ Փաշինյանը թույլ է տվել բարձր կոչումներով վայելել ծերությունը:

Հ. Գ. Այս ամենով իրականում ամեն ինչ ո՛չ սկսվում է, ո՛չ ավարտվում։ Այս արարի գինը բարձրացրել էր ինքը՝ Փաշինյանը։ Նա էր ասել, որ սա թիվ մեկ հարցն է, որ ժողովուրդը լավ կապրի և այլն։ Սա հերթական ապօրինությունն էր, որի համար իմքայլականները չափազանց թանկ գին վճարեցին՝ ուղղակի դիտավորությամբ հանցանք կատարելով։ Կարևոր չէ՝ ինչ տգիտություններ են նրանք այսօր երկնում՝ էլ Սահմանադրության 96 հոդված, էլ Վենետիկի կարծիքի մեծ մասի հետ համամիտ լինել և այլն։
     Հանգիստ թողե՛ք այս թեման, ուշադիր նայեք ձեր շուրջն ու կնկատեք ավելի կարևոր բան, որ կատարվում է։

Քաղաքականությունը լավագույնը չի զբաղմունքներից, հավատացեք, բայց մի ֆանտաստիկ հատկանիշ այդուամենայնիվ ունի՝ բացահայտում է սկզբունք ու դիմագիծ ունեցողներին, առավել հաճախ՝ չունեցողներին։ Եթե դժվար որոշումները հեշտ տրվեին, չէին լինի «հաճախորդներ», «դավաճաններ», «թռնողներ» և այլ տերմիններ։ Անգամ կարևոր չէ՝ քանի օր կամ ամիս ես քաղաքականության մեջ՝ կարևորը հետագիծն է։ Կարևորն այն է, որ քաղաքական գործիչ պաշտոնով չեն դառնում, լրագրողին հարցազրույց տալով չեն դառնում, ու 4-6 անգամ «ես որպես քաղաքական գործիչ» ասելով չեն դառնում։ Արժանապատվություն կամ ունես, կամ ոչ։ Այն այսօր կամ վաղը պաշտոն զբաղեցնելու համար չէ, ինչպես շատերին թվում է։

Այն ճանապարհիդ դժվարությունները՝ որպես երբևէ թույլ տված սխալիդ քավարան դիտարկելով ավելի լավը դառնալու շանս է։ Ուր էլ լինես։

Ամեն ինչ լավ է լինելու: Համոզված եմ»: