mamulinfo  Իրադարձություններ  190

ԲՀԿ-ն ու հայ-ռուսական հարաբերությունների «չբացահայտված» նրբությունները․ ԻՔՄ

17:00 չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ.
ԲՀԿ-ն ու հայ-ռուսական հարաբերությունների «չբացահայտված» նրբությունները․ ԻՔՄ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումը բավական հետաքրքիր տեսանկյուն բացեց հայ-ռուսական հարաբերությունների՝ մինչ այժմ աննկատելի նրբությունների վրա։

Ծառուկյանի գործը

Հունիսի 14-ին Հայաստանի ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն իրականացրեցին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առանձնատանը։ ԱԱԾ հաղորդագրությունների համաձայն, Ծառուկյանին պատկանող ընկերություններում հայտնաբերվել էին պետությանը միլիարդավոր դրամների վնաս հասցրած խախտումներ, ինչպես նաև Ծառուկյանի կուսակցության՝ ԲՀԿ-ի կողմից 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ բաժանված ընտրակաշառքների ապացույցներ։ Այս բացահայտումներից հետո ԲՀԿ-ն հանդես եկավ քաղաքական հետապնդումների մասին հայտարարությամբ՝ տեղի ունեցողը կապելով ավելի վաղ՝ հունիսի 5-ին իշխանությունների հասցեին Ծառուկյանի հնչեցրած քննադատությունների հետ։

Հունիսի 16-ին Հայաստանի Ազգային ժողովը (ԱԺ) 87 կողմ ձայներով հավանություն տվեց գլխավոր դատախազի՝ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու միջնորդությանը։

Ռուսաստանի գործը

Հատկանշական է, որ ներհայաստանյան այս զարգացումներին բավականին ակտիվորեն սկսեց արձագանքել Ռուսաստանը։

Այսպես, հունիսի 17-ին, երբ Ծառուկյանն արդեն զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, տեղի է ունեցել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը ԲՀԿ պատգամավորներ Միքայել Մելքումյանի և Վահե Էնֆիաջյանի հետ, որի ընթացքում, ինչպես ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, խորհրդարանականները «կիսվել են հյուրընկալող երկրի ներքաղաքական օրակարգի որոշ ասպեկտների վերաբերյալ իրենց տեսլականով»։

Ուշագրավ է նաև, որ հունիսի 18-ին ԲՀԿ առաջնորդի շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ նաև Ռուսաստանում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության գերագույն խորհրդի նախագահության միջազգային հարցերով հանձնաժողովը։ «Հարգելով ինքնիշխան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը՝ հույս ենք հայտնում, որ «Բարգավաճ Հայաստանի» և նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ իրավիճակը կլուծվի օրենքին խիստ համապատասխանությամբ, քաղաքական բազմազանության և հասարակական գործունեության ազատության հանդեպ հարգանքով»,- մասնավորապես, ասվում էր համապատասխան հայտարարության մեջ:

Ի՞նչ գործ ունի

Թեև վերը նշվածից կարելի է եզրակացնել, որ Ռուսաստանը, առհասարակ, ակտիվ արձագանքում է հայաստանյան ներքին զարգացումներին` հատկապես ժողովրդավարության և օրենքի պահպանման տեսակետից, այնուամենայնիվ, պատմությունը ցույց է տալիս, որ Հայաստանում նախկինում տեղի ունեցած քաղաքական և հանրային իրադարձությունները ոչ միշտ են համաչափ արձագանքի արժանացել ռուսական կողմից։

Օրինակ՝ 2015 թվականին, երբ Երևանում թափ առան էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ակցիաները, ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց բազմաթիվ ցուցարարների նկատմամբ՝ ընդհուպ օգտագործելով ջրցան մեքենա։ «Էլեկտրիկ Երևան» անունը ստացած բողոքի ակցիաների կապակցությամբ մի շարք միջազգային կազմակերպություններ հանդես եկան Երևանում 2015 թվականի հունիսի 23-ին ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնության դեպքերը դատապարտող հայտարարություններով։ Այդպիսի հայտարարություններ, մասնավորապես, տարածեցին Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը, Եվրոպական Միության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի դեսպանությունը, ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչը, «Լրագրողներ առանց սահմանների» և Human Rights Watch կազմակերպությունները և այլն։

Միևնույն ժամանակ, Ռուսաստանից այդ օրերին ստացվող ազդակները բոլորովին այլ էին, և դրանցում չկային մտահոգություններ՝ կապված հավաքի և խոսքի ազատությունների, բռնությունից զերծ մնալու և այլնի հետ։ Փոխարենը՝ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել էր, թե Հայաստանում փորձ է արվում «քաղաքականացնել» տնտեսական բնույթ կրող ցույցերը՝ ուկրաինական Մայդանի նմանությամբ։ Լավրովի այդ մտայնությունը, սակայն, ինչպես և հետագայում ցույց տվեց ժամանակը, զուրկ էր որևէ հիմքից, իսկ Հայաստանում տեղի ունեցող այդ իրադարձությունների վերաբերյալ հայտարարությունը հեռու էր օբյեկտիվ և ադեկվատ լինելուց։

Ոչ միանշանակ էր ռուսական կողմի արձագանքը 2016-ի հուլիսին Երևանում «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի գրավմանը հաջորդած զանգվածային ցույցերի և դրանց նկատմամբ իշխանությունների գործադրած անհամաչափ միջոցների կապակցությամբ։

Նշենք, որ 2016-ի հուլիսին ՊՊԾ գնդի գրավումից հետո մի շարք խոշոր ցույցեր էին տեղի ունեցել Խորենացի փողոցում և Սարի թաղում, որոնց ընթացքում ոստիկանությունն օգտագործել էր արցունքաբեր գազ և լուսաձայնային նռնակներ։ Բախումների հետևանքով տուժել էին բազմաթիվ քաղաքացիներ և ոստիկաններ։

Այս իրադարձությունների կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մարք Թոները հայտարարել էր, որ դատապարտում են քաղաքական նպատակներով բռնության գործադրումը, և կոչ էր արել Հայաստանի իշխանություններին զսպվածությամբ մոտենալ ստեղծված իրավիճակին։ Իր հերթին, Հայաստանում ԱՄՆ դեսպանը ավելացրել էր, որ հայաստանցիները պետք է հարգեն օրենքները՝ իրավիճակը խաղաղ կարգավորելու համար։

Մոտավորապես նույն բովանդակությամբ արձագանք էր տվել նաև Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակությունը՝ դատապարտելով ուժի կիրառումը։ Եվրամիության պատվիրակությունը նաև կոչ էր արել ցուցարարներին «ձեռնպահ մնալ բռնի գործողություններից իրենց քաղաքացիական իրավունքների իրացման ընթացքում» և դատապարտել էր ոստիկանության կողմից իրավախախտումները, ինչպես, օրինակ, նրանց կողմից ոչ պատշաճ վերաբերմունքը բերման ենթարկվածների հանդեպ և վերջիններիս բուժօգնություն և իրավապաշտպան տրամադրելուց հրաժարվելը։

Այդ օրերին ռուսական կողմի արձագանքը, ի տարբերություն ամերիկացի և եվրոպացի գործընկերների, խիստ միակողմանի էր և որևէ կերպ չէր անդրադառնում խաղաղ ցույցերի ընթացքում քաղաքացիների իրավունքների ոտնահարումներին, այլ միայն դատապարտում էր ՊՊԾ գնդի գրավումը։ Ավելին, Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ «Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանի իշխանությունները կկարողանան ապաշրջափակել իրավիճակը, ազատ արձակել պատանդներին, անցկացնել միջադեպի սպառիչ հետաքննություն և պատժել պատասխանատու անձանց»: Որևէ խոսք կամ ակնարկ չէր արվել Երևանում այդ օրերին մարդու իրավունքների զանգվածային խախտումների վերաբերյալ։

Փաստորեն՝ գործ ունի՞

Այսպիսով, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին ռուսական կողմի բավական նուրբ և բավական հոգատար արձագանքը կարող է հուշել Հայաստանի ներքաղաքական գործընթացներում տեղի ունեցող պրոցեսների և հիպոթետիկ անարդարության վերաբերյալ Ռուսաստանում առկա զգուշավոր անհանգստությունների մասին։ Ցավալիորեն, Հայաստանի ռազմավարական դաշնակցի կողմից Հայաստանում դրսևորվող որևէ անարդարության վերաբերյալ մտահոգությունների թեզն այդպես էլ չի կարող զարգանալ, քանզի ինչ-որ անբացատրելի կերպով կոռուպցիոն ու քրեական գործերով հետապնդվող Հայաստանի բազմաթիվ նախկին պաշտոնյաներ հայկական արդարադատությունից թաքնվում են հենց Ռուսաստանում։

Վահե Ղուկասյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»