mamulinfo  Իրադարձություններ  254

«Մեր քաղաքացիներին սխալ ինֆորմացիա մի՛ մատուցեք». Բաբկեն Թունյան

15:00 չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ.
«Մեր քաղաքացիներին սխալ ինֆորմացիա մի՛ մատուցեք». Բաբկեն Թունյան

«Այս օրենքով մենք ոչ թե բարձրացում ենք կատարում, այլ՝ նվազեցում»,- ԱԺ-ում ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Բաբկեն Թունյանը:

Նա օրինակով ներկայացրեց նախագծի էությունը. «Ենթադրենք՝ մի մարդ ունի բնակարան, որի շուկայական արժեքը 30 միլիոն դրամ է: Էսօր ինքը վճարում է գույքահարկ մոտավորապես 2500 դրամ՝ տարեկան: Հիմա կադաստրային արժեքները, որոնք մենք անցած տարի փոխեցինք, սրա հետևանքով կադաստրային արժեքները ավելանալու են, և եթե մենք հիմա էս գույքահարկի փոփոխությունը չընդունենք, այդ մարդը 2021-ից վճարելու է 43 հազար դրամ: Հիմա էս օրենքը մենք ընդունում ենք, որ ինքը վճարի ոչ թե 43 հազար դրամ, այլ՝ 19 հազար դրամ: Ընդ որում՝ այդ 19 հազար դրամն ինքը վճարելու է 4 տարի հետո. 2021-ին վճարելու է 4500 դրամ, հետո կամաց-կամաց աճելու է: Այսինքն՝ եթե մենք հիմա էս օրենքը չընդունենք, ստացվում ա, որ մենք մարդկանց գույքահարկի բեռը մի քանի անգամ ավելացնում ենք»,- ասաց Թունյանը:

Անդրադառնալով քննադատություններին, թե տնտեսական այս ծանր ժամանակահատվածում անընդունելի է նման նախագիծ քննարկելը, ընունելը, Թունյանն ասաց. «Եթե էս նախագիծը հիմա չգար, էդ հետևանքները շատ ավելի տխուր էին լինելու: Ինչ վերաբերում է մնացած մեղադրանքներին՝ կապված թոշակառուների և այլ հարցերի հետ, ասեմ, որ թոշակառուները, եթե նրանց միակ եկամտի աղբյուրը թոշակն է, նրանք եթե գույքահարկը չվճարեն, իրենց հետ ոչ մի բան տեղի չի ունենա, թոշակն արգելանքի ենթակա չէ, բնակարանն իրենց ձեռքից չի վերցվի: Պարզապես կկուտակվի և երբ կգա վաճառելու կամ ժառանգություն տալու ժամանակը, այն կգանձվի: Խնդրում եմ, մեր քաղաքացիներին սխալ ինֆորմացիա մի՛ մատուցեք»,- ասաց պատգամավորը: