mamulinfo  Իրադարձություններ  181

«Ինչո՞ւ պիտի մեկ միլիոն դոլարանոց տուն ունեցողը վճարի ավելի շատ, քան՝ 10 հատ 100 հազարանոց տուն ունեցողը». Հովիկ Աղազարյան

14:10 չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ.
«Ինչո՞ւ պիտի մեկ միլիոն դոլարանոց տուն ունեցողը վճարի ավելի շատ, քան՝ 10 հատ 100 հազարանոց տուն ունեցողը». Հովիկ Աղազարյան

ԱԺ-ում այսօր Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց, որ այստեղ սոցիալական անարդարություն կա։ «Եթե քաղաքացիներից ոմանք ունեն մեկ միլիոն դոլարանոց գույք, վաստակել են արդար քրտինքով: Բայց եթե իրենք հնարավորություն ունենան էդպիսի գույք ունենալ, պիտի հնարավորություն ունենան նաև շատ վճարել: Եթե մի քաղաքացի ունի մեկ միլիոն դոլարանոց առանձնատուն, մեկ ուրիշ քաղաքացի ունի 10 հատ 100 հազար դոլարանոց բնակարան, ինչի՞ պիտի մեկ միլիոնանոց առանձնատուն ունեցողը վճարի ավելի շատ գույքահարկ, քան՝ էն քաղաքացին, որ ունի 10 հատ»,- ասաց Աղազարյանը:

Իմքայլական պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ հայտնեց, որ այս նախագծով քաղաքացիները շահելու են միայն:

Նախագծով առաջարկվում է հարկման օբյեկտ համարվող հասարակական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար սահմանել 0.3 տոկոս դրույքաչափ, արտադրական նշանակության շինություն հանդիսացող անշարժ գույքի համար` 0.25 տոկոս, ավտոտնակ հանդիսացող անշարժ գույքի համար` 0.2 տոկոս: