mamulinfo  Համացանց  241

«Գնդակն այժմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դաշտում է»․ Գոհար Մելոյան

09:50 չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ.
«Գնդակն այժմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դաշտում է»․ Գոհար Մելոյան

Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արդյո՞ք պատգամավորները կարող են դիմել Սահմանադրական դատարան հունիսի 22-ին Սահմանադրության փոփոխությունների ընդունման համատեքստում իշխող ուժի կողմից թույլ տված մի շարք հակաիրավական արարքների շուրջ։

Հունիսի 22-ին Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան և նույն օրվա ընթացքում ընդունեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Նախագծով ներկայացվող փոփոխությունները հակասահմանադրական էին, բացի այդ՝ խախտվեց նախագիծը Սահմանադրական դատարան ներկայացնելու Սահմանադրության և սահմանադրական օրենքների իմպերատիվ պահանջը:

Վերոնշյալի կապակցությամբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը տեղեկացրեց, որ նախաձեռնել են Սահմանադրական դատարան դիմելու գործընթաց և քանի որ Սահմանադրական դատարան կարող են դիմել Ազգային ժողովի պատգամավորների 1/5-ը, այսինքն՝ 27 պատգամավոր, իսկ իրենց խմբակցությունը կազմված է 25 պատգամավորից, նախաձեռնությանն աջակցելու համար իրենք դիմել են «Լուսավոր Հայաստան» խմբակցությանը

«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարն իր հերթին հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ Սահմանադրությունը իրավունք չի տալիս պատգամավորներին դիմել Սահմանադրական դատարան Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության հարցով։

Վերոնշյալի կապակցությամբ գտնում եմ, որ բնական է, որ Սահմանադրությունը պատգամավորներին իրավունք չի տալիս դիմել Սահմանադրական դատարան Սահմանադրության փոփոխությունների համապատասխանության հարցով, քանի որ Սահմանադրությունը նախատեսել է, որ մինչև Ազգային ժողովի կողմից Սահմանադրության փոփոխությունների ընդունումը այդ փաստաթուղթը առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու նպատակով:

Այսինքն՝ օրենսդիրը տրամաբանորեն նախատեսել է, որ այս փաստաթղթի նկատմամբ Սահմանադրական դատարանն արդեն իսկ պետք է իրականացրած լիներ նախնական վերահսկողություն:

Միևնույն ժամանակ, Սահմանադրության 169-րդ հոդվածը 1-ին մասի 2-րդ կետը պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդին հնարավորություն է տալիս դիմելու Սահմանադրական դատարան սահմանադրական մարմինների միջև նրանց սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը լուծելու հարցով, իսկ վերոնկարագրյալ իրավիճակում, կարծում եմ՝ առնվազն վեճի առկայությանը կարելի է անդրադառնալ՝

- Սահմանադրական և Ազգային ժողովի մարմին հանդիսացող խմբակցությունների համատեքստում (իշխող ուժը ներկայացնող խմբակցությունն առանց նախապես համաձայնեցնելու՝ չպահպանելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի պահանջները, հրավիրել էր արտահերթ նստաշրջան, որի մասին ընդդիմադիր խմբակցությունները տեղեկացել էին նույն օրը առավոտյան, բացի այդ՝ խախտելով Սահմանադրության պահանջը՝ զրկել էր վերջիններիս Սահմանադրության փոփխությունների վերաբերյալ ստանալու ՍԴ դիրքորոշումը),

- Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի համատեքստում։

Ամփոփելով եզրահանգում ենք, որ պատգամավորներն ունեն Սահմանադրական դատարան դիմելու իրավական հիմք:

Ուստի՝ ՍԴ դիմելու հարցում գնդակն այժմ «Լուսավոր Հայաստան» խմբակցության դաշտում է»։