mamulinfo  Իրադարձություններ  359

«Շնորհակալություն Ազրբեյջանի ՊՆ Ղասանովին օգտակար տեղեկատվության համար». Տիգրան Խզմալյան

21:05 երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
«Շնորհակալություն Ազրբեյջանի ՊՆ Ղասանովին օգտակար տեղեկատվության համար». Տիգրան Խզմալյան

Կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ ռազմական օգնությունը փրկում է հայ զինվորներին: Մենք բազմիցս ենք անդրադարձել Հայաստանին և հատկապես ՀՀ զինված ուժերին ԱՄՆ օգնության հարցերին։ Հերթական առիթը տվել է Ազրբեյջանի պաշտպանության նախարար Ղասանովը, ով հունիսի 22-ին CBC TV-ին տված հարցազրույցում դժգոհեց, որ ԱՄՆ-ից ստացած հատուկ ռազմական սարքերի շնորհիվ կտրուկ նվազել է հայկական զինվորների խոցելու հնարավորությունը։ «Армяне, благодаря своим спонсорам в США (я кстати, высказывал это представителям Соединенных Штатов) закупили, правда никто не ответил мне как, оборудование военного предназначения. И установили вдоль линии фронта – системы наблюдения», - հայտարարեց Ղասանովը։ Այսպիսով, պարզ է դառնում, որ խոսքը մշտական հետախուզության եև վերահսկողության սարքերի մասին է, որոնք փրկում են հայ զինվորների բազմաթիվ կյանքեր։ Իսկ փրկում են դրանք մեր տղաներին հիմնականում Ռուսաստանի կողմից Ազրբեյջանին մատակարարվող զենքից ու ամենաարդիական զինատեսակներից, որոնք, թերևս, անզոր են ամերիկյան սարքերի առջև։ Ուշագրավ այս լուրը մեր հակառակորդի միջոցով մեկ անգամ ևս ամենայն ճշգրտությամբ ընդգծում է, թե ով է Հայաստանի իրական բարեկամը և ով է մեր իրական թշնամին։
     Հիշեցնենք, որ ԱՄՆ ուղիղ քաղաքական միջամտությունը և ռազմական ուժի սպառնալիքը կանխեց ՀՀ վրա Թուրքիայի պատրաստվող հարձակումը 1992 թ․ մայիսին՝ Բուշի հեռախոսազանգը Դեմիրելին, և 1993 թ․ սեպտեմբերին՝ ԱՄՆ անվտանգութայն քարտուղար Սքրոուֆորդի հեռախոսազանգը Չիլլերին։ Բացի դա մենք տվյալներ ունենք, որ հենց ԱՄՆ տիեզերական հետախուզության տվյալներն օգնեցին հայոց բանակին կանխել ու բեկանել ազերի գիշերային տանկային գրոհը Ստեփանակերտի վրա 2016 թ․ ապրիլյան պատերազմում։ Շնորհակալություն Ազրբեյջանի ՊՆ Ղասանովին օգտակար տեղեկատվության համար»։