mamulinfo  Իրադարձություններ  157

«Ես փողոցից չեմ եկել էս շենք»․ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյան

14:30 երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
«Ես փողոցից չեմ եկել էս շենք»․ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյան

«Չի կարելի իրիկունը քնել, առավոտը զարթնել, ասել՝ դու էլ դատավոր չես․․․ Ես փողոցից չեմ եկել էս շենք։ Էս շենք ես 97-ին եմ եկել՝ ԱԺ ընտրությամբ։ 2005-ին իմ ժողովուրդը հաստատել է՝ որ Թոխյա՛ն, դու կարող ես շարունակել էն նույն պայմանով, ինչով 97 թվին քեզ նշանակել են, իսկ պայմանը պարզ է եղել՝ բոլորս մինչև 70 տարի։ 2015-ին ժողովուրդը նորից եկել, հանրաքվեով նույն պայմանը հաստատել է։ Թե հիմա ինչի՞ ա պառլամենտը ժողովրդի ասածն ուզում վերափոխել, իրենց հարցրեք»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը։

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։ Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, կուղարկվեն թոշակի։