mamulinfo  Համացանց  187

«Հնարավո՞ր է ունենալ իրավական Սահմանադրական դատարան». Հրանուշ Խառատյան

05:35 չորեքշաբթի, 24 հունիսի, 2020 թ.
«Հնարավո՞ր է ունենալ իրավական Սահմանադրական դատարան». Հրանուշ Խառատյան

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հնարավո՞ր է ունենալ իրավական Սահմանադրական դատարան

Չեմ կարծում՝ շատերը կառարկեն, եթե ասեմ, որ Սահմանադրական դատարանը Հայաստանում միշտ էլ սկզբունքորեն քաղաքական, քան իրավական մարմին է եղել: Այն սովորաբար ծառայել է օրվա քաղաքական իշխանության, եթե ոչ՝ օրվա իշխող կուսակցության ընթացիկ, հաճախ՝ անօրինական կամքին:

Վկա՝ Եվրոդատարանից բացասական գնահատականով վերադարձած Սահմանադրական դատարանում բազմիցս օրինական համարված դատավճիռները:

Վկա՝ Սահմանադրական դատարանում բողոքարկված և իբրև թե «քննարկված» ընտրակեղծարարությունների մասին որոշումները: Դրանք երբեք ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերի լուծում չեն եղել (Հոդված 168-ի 5-րդ կետով Սահմանադրական դատարանը «լուծում է հանրաքվեի, Ազգային ժողովի և Հանրապետության նախագահի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումների հետ կապված վեճերը»), եղել են վիճարկող կողմի փաստերի լղոզում և փաստարկների թաղում:

Վկա՝ «պետական կարիքների» անվան տակ քաղաքացիներին ունեզրկող բիզնես ծրագրերը պաշտպանելու հետևողականությունը:

Մինչև հեղափոխությունը Սահմանադրական դատարանի որոշումներն ընդամենը իշխանության կամքի դակիչ էին:

Հնարավոր է՝ օրվա իշխանությունն իր կամքը նախապես համաձայնեցրել է Սահմանադրական դատարանի նախագահի/որոշ անդամների հետ, հասկանալու համար, թե անհաջող կամ վիճարկելի իրավիճակներում ինչպես է իրեն պաշտպանելու սահմանադրական «իրավունքը», իրականում՝ Սահմանադրական դատարանը:

Ես անձամբ չեմ հիշում ապօրինության մասին Սահմանադրական դատարան մտած որևէ դեպք, որի հանդեպ այդ դատարանի որոշումը կանխատեսելի չլիներ:

Հայաստանի բնակչությունն այդ դատարանից իրավական վճիռ չի սպասել՝ միշտ համոզված լինելով դրա քաղաքականացվածությանը:

Հնարավոր է՝ այդպես է նաև այլ երկրներում, որտեղ Սահմանադրական դատարան կա: Հնարավոր է, որ Սահմանադրական դատարանն օգտագործվում է որպես քաղաքական իշխանության կամքի արդարացման լծակ:
     Հայաստանում դա սրբագործվեց արդեն 2017թ. ընտրություններից հետո, 2018-ին ՀՀԿ-ի անդամին Սահմանադրական դատարանի նախագահ նշանակումով:

Հեղափոխությունից հետո Սահմանադրական դատարանը նույնպես իր մշտական վարքից հեղափոխվեց, բայց հեղափոխվեց քաղաքականապես: Մնաց քաղաքական մարմին, բայց դարձավ հակաիշխանական, հակահեղափոխական»: