mamulinfo  Թերթերի տեսություն  426

ԵՊՀ-ում խառն են․ «Հրապարակ»

ԵՊՀ-ում խառն են․ «Հրապարակ»

ԵՊՀ-ում խառն են․ «Հրապարակ»
08:50 երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
ԵՊՀ-ում խառն են․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ «ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի և ռեկտորի ընտրությունը դարձել է անվերջանալի սերիալ։ «Դասախոսական կազմից հոգաբարձուների խորհրդի անդամ ընտրված աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի փոխդեկան Սարգիս Քելյանի թեկնածությունն առաջադրել է դեկան Մարատ Գրիգորյանը, որը Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի հայրն է, գործընթացի գլխին էլ կանգնած է ԿԳՄՍ փոխնախարար Գրիշա Թամրազյանը։

Ասել է թե` իմանալով, որ իշխանությանը դեմ մարդուն են «բրթել» խորհրդի անդամ, իսկ այդ մեկ ձայնը ռեկտորի ընտրություններում վճռորոշ նշանակություն ունի, որեւէ բան չի արել»,- ասաց ԿԳՄՍ նախարարության մեր աղբյուրը: Դե, ռեկտորի ամենահավանական թեկնածուն ևս կարծես «սրսուռ» իշխանական չէ. Դումանյան Վահրամը կարկառուն ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի հորեղբորորդին է, ՀԱԿ-ի հին համակիր։ «Այդպես է, բայց իր դեպքում կա ավելի հետաքրքիր նյուանս. Վահրամը 2006-ին եղել է Նիկոլի «Այլընտրանք» ընտրական դաշինքի անդամ, հետո հեռացել է Նիկոլից։ Նիկոլը գտել է, որ նա իրեն դավաճանել է, հիմա Նիկոլին ուզում են համոզել, որ Դումանյանն ամենաանցողիկ թեկնածուն է, ամենաշատ ձայնն ունի»»։

Մանրամասները՝ թերթի համարում։