mamulinfo  Համացանց  281

«Եթե օրը գա և Նիկոլենք ստիպված լինեն հեռանալ, ապա հայաստանցին ձեզ չի ընտրելու». Վարդան Հարությունյան

19:30 երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ.
«Եթե օրը գա և Նիկոլենք ստիպված լինեն հեռանալ, ապա հայաստանցին ձեզ չի ընտրելու». Վարդան Հարությունյան

Հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արհեստածին կուսակցություններ, մարդ-կուսակցություններ, նախկին քաղաքական ուժեր ու դեմքեր, որ տարիներ շարունակ Հայաստանում իշխանության են եղել, այսօր ի մի են գալիս։ Ընտրակեղծարարության հիմնադիրներն ու մասնակիցները, թալանի հիմնադիրներն ու մասնակիցները, երկիրը որպես սեփական կալվածք դիտարկողները և այդ կալվածքում վերակացուների կարգավիճակ ունեցողները, այդ վերակացուների մոտ սպասարկու աշխատողները և, վերջապես, 2018-ի գեղեցկագույն հեղափոխության արդյունքում մերժվածները, մեկընդմիշտ մերժվածները, համախմբվում են։ Ասում են՝ իշխանափոխություն պետք է իրականացնեն։ Խոսում են իշխանափոխության անհրաժեշտությունից։ Նրանց թվում է, թե Նիկոլի վարկանիշի անկումն իրենց համար ճանապարհ է հարթում։ Բայց չգիտեն՝ որքան էլ ընկնի Նիկոլի ու իր թիմի վարկանիշը, միևնույնն է, Հայաստան երկրում նրանք մեկ ոտնաչափ հող կունենան, որի վրա ամուր կանգնել կկարողանան։ Իսկ ձեր ոտքի տակ հող չի եղել ու չկա։ Ձեր ժամանակներում անգամ՝ դուք ժամանակավրեպ եք եղել։ Եթե օրը գա և Նիկոլենք ստիպված լինեն հեռանալ (իհարկե, ընտրությունների արդյունքում), ապա հայաստանցին ձեզ չի ընտրելու։

Հայաստանցու ընտրացուցակում դուք չկաք»։