mamulinfo  Միջազգային  235

ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ ՍԴ ճգնաժամի վերաբերյալ

15:00 երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ.
ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարությունը՝ ՍԴ ճգնաժամի վերաբերյալ

Հայաստանում սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել Վենետիկի հանձնաժողովի առաջնորդությամբ: Այս մասին ասվում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի կողմից հնչեցված (Marija Pejčinović Burić) հայտարարության մեջ:
     «Վենետիկի հանձնաժողովի կարծիքը հնարավորություն է տալիս լուծել այն խնդիրները, որոնք եղել են Հայաստանի Ազգային ժողովի և Սահմանադրական դատարանի միջև` սահմանադրական ճգնաժամի կիզակետում»,- նշել է Բուրիչը։ Վենետիկի հանձնաժողովի կարծիքն ընդունվել է հունիսի 19-ին, սակայն հրապարակվել է այսօր։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ նշվում է, որ Վենետիկի հանձնաժողովը պարզաբանել է Սահմանադրական դատարանի՝ վերանայման ենթակա քննարկումների շրջանակը՝ Սահմանադրական փոփոխությունների գործընթացում, և ընդունել է Ազգային ժողովի՝ հանրաքվեի մասին իր իսկ որոշումը չեղարկելու իրավունքը: Ավելին՝ հանձնաժողովն ընդունել է, որ 2015 թվականին Սահմանադրության դրույթների լիարժեք կատարումն օրինական է: Վենետիկի հանձնաժողովն առաջարկում է ներդնել անցումային նոր շրջան, որի տևողությունը պետք է որոշեն Հայաստանի իշխանությունները: Հանձնաժողովն ափսոսանք է հայտնել, որ փոփոխությունները, որոնք չեն նախատեսում անցումային նման շրջան, Ազգային ժողովում քննարկման են դրվել հանձնաժողովի կողմից կարծիքի ընդունման օրը: «Ես կոչ եմ անում իշխանություններին առաջնորդվել Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններով՝ սահմանադրական ճգնաժամը հաղթահարելու համար՝ 2015 թվականի Սահմանադրության համապատասխան դրույթները սահուն կերպով իրականացնելու միջոցով և Եվրոպայի խորհրդի չափանիշներին համապատասխան»,- եզրափակել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը: