mamulinfo  Իրադարձություններ  275

«Առկա է շահերի բախում». Բադասյանը՝ Սահմանադրության փոփոխության հարցում ՍԴ-ին դիմելու մասին

14:20 երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ.
«Առկա է շահերի բախում». Բադասյանը՝ Սահմանադրության փոփոխության հարցում ՍԴ-ին դիմելու մասին

«Իրենց շատ լավ մասնագետ համարող որոշ անձինք շահարկումներ են անում: Մասնավորապես, ասում են՝ Վենետիկի հանձնաժողովին ուղղված հարցերից մեկը եղել է ՍԴ դիմել-չդիմելու պարտադիրության մասով: Խնդրում եմ հայտնեք, որ դա չի համապատասխանում իրականությանը»,- դիմելով Արդարադատության նախարարին՝ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը:

«Հանձնաժողովի կարծիքում առանձին գլուխ կա, որ նվիրված է իշխանության կողմից առաջադրված հարցերի բովանդակությանը: Այդ գլխում կնկատենք, որ որևէ հարց՝ կապված ՍԴ-ին դիմել-չդիմելու հետ, Վենետիկի հանձնաժողովին չի առաջադրվել»,- պատասխանեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

Նա հայտնեց, որ ՍԴ դիմել-չդիմելու հարցը քննարկելիս երկու արժեքի միջև պետք է ընտրություն կատարել. «Մի կողմից ակնհայտ է, որ առկա է շահերի բախման իրավիճակ: Մյուսը արդարադատություն իրականացնելու շահն է: Այստեղ պետք է հաշվի առնենք մի բան, որ ՍԴ-ն սահմանադրական փոփոխությունների մասով ունի նախնական վերահսկողության գործիք, որը մինչև «Իմ քայլի» կողմից նախաձեռնված վերջին օրենսդրական փոփոխությունները, ընդհանրապես սահմանափակված չէր: Ես կարծում եմ, որ գործ ունենք շահերի բախման ուղիղ իրավիճակի հետ և պետք է փորձենք լուծել այդ հակասությունները»,- ասաց նախարարը: