mamulinfo  Համացանց  199

«Կանխատեսումներ՝ առաջիկա 5 տարվա հնարավորությունների և մարտահրավերի մասին»․ Հայկ Խանումյան

05:30 երեքշաբթի, 23 հունիսի, 2020 թ.
«Կանխատեսումներ՝ առաջիկա 5 տարվա հնարավորությունների և մարտահրավերի մասին»․ Հայկ Խանումյան

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առաջիկա 5 տարիներին Արցախի տնտեսությունը կաճի միջինը 10 տոկոսով: Մոտ ապագայում, պայմանավորված՝ շինարարության ակտիվացման հետ, կբարձրանա պղնձի գինը, որը կարևոր նշանակություն ունի Արցախի ՀՆԱ-ի համար: Տնտեսական աճի համար կարևոր նշանակություն կունենան ՀՀ բյուջեից Արցախի ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները: Հույս ունեմ, որ տարեկան միջինը 100 կմ ճանապարհ կկառուցվի կամ կհիմնանորոգվի: Բանակում սննդի համակարգի փոփոխությունը հնարավորություն է տալիս բազմաթիվ տնտեսվարողների մասնակցել զինվորներին կերակրելու գործընթացին, հետևաբար, կակտիվանա գյուղմթերքի արտադրության ու վերամշակման ոլորտը: ՀՀ ֆինանսավորման շնորհիվ տարբեր սոցիալական ծրագրերի իրականացումը, ինչպես նաև բանակային նոր ենթակառուցվածքների ստեղծումը զգալիորեն ակտիվացնելու է շինարարության ոլորտը: Հիփոթեքային շուկայի զարգացումը և բնակարանաշինությանը տրվող պետական օգնությունը նույնպես նպաստելու են դրան: Գլխավոր մարտահրավերը մնում է տնտեսության օլիգարխիկ կառուցվածքը` օլիգարխ նախագահի գլխավորությամբ: Առաջիկա տարիներին նրա գլխավոր գործը կլինի սեփական շրջապատի շահերի սպասարկումը, մասնավորապես պետական հիմնադրամների միջոցով էժան վարկերի և փոխառությունների տրամադրումն «արտոնյալներին», տնտեսության տարբեր ճյուղերի վրա հսկողության ուժեղացումը: Մարտահրավերների թվին է դասվում նաև պետական համակարգի էլ ավելի ուռճացումը, որի նպատակը կլիենտալիստական համակարգի ուժեղացումն է և քաղաքական առևտրի մասնակիցներին բավարարելը: Գլխավոր մարտահրավերներից է կրթության ցածր մակարդակը: Այս ոլորտում Արայիկ Հարությունյանի կառավարության քայլերը տեղավորվում են պոպուլիստական ծիրի մեջ: Քաղաքական համակարգի, քաղաքացիական հասարակության, վերաբնակեցման խնդիրների մասին բազմիցս խոսել եմ և լավ սպասումներ չունեմ այս առումով:
     Որը պետք է լինի մտածող քաղաքացու և ինքնակազմակերպվող խմբերի, քաղաքական ուժերի, բիզնեսի դերն այս պարագայում. ստեղծել այլընտրանք: Օրինակ որակյալ մասնավոր դպրոց կամ բուհ, մասնավոր բուժհաստատություններ, բազմաթիվ մասնակիցների առկայությամբ ներդրումային ընկերություններ և գյուղացիական կոոպերացիաներ, բազմակարծություն ապահովող լրատվամիջոցներ և չընդհատվող աշխատանք հասարակության հետ»: