mamulinfo  Համացանց  474

«Իմ անելիքները պարզ են՝ քաղաքական դաշտից դուրս շպրտված այդ դուրսպրծուկների հետ». Արման Բաբաջանյան

13:05 երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ.
«Իմ անելիքները պարզ են՝ քաղաքական դաշտից դուրս շպրտված այդ դուրսպրծուկների հետ». Արման Բաբաջանյան

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարել է, որ իր անձի վերաբերյալ լրատվամիջոցներում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են տարածվել:

«Կեղծ տեղեկություններ են տարածվում, որ ես, ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի ներգործությամբ որևէ կապ ունեմ նախօրեին «Լուսավոր Հայաստանի» երեք անդամների և Սերժ Սարգսյանի հանդիպման վերաբերյալ ինձ պատկանող «Առաջին լրատվական»-ում հայտնված լուրի հետ: Պաշտոնապես հայտարարում եմ, որ իմ անվամբ տարածված այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Սա ստոր, քստմնելի արարք է: Ինձ համար շատ պարզ է, թե որ շրջանակներից է տեղի ունեցել այդ արտահոսքը և ինձ համար չափազանց պարզ է, թե իմ անելիքները որոնք պիտի լինեն այդ քաղաքական ուժ հորջորջվող, բայց արդեն քաղաքական դաշտից դուրս շպրտված դուրսպրծուկների հետ»,- ասել է Բաբաջանյանը:

Նրա խոսքով՝ իր էլեկտրոնային պաշտոնական հասցեն կոտրել են և իր անունով իրականությանը չհամապատասխանող տեղեկություն տարածել: