mamulinfo  Համացանց  306

««Իմ քայլի» նախագիծը հակասահմանադրական է». Գոհար Մելոյան

12:30 երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ.
««Իմ քայլի» նախագիծը հակասահմանադրական է». Գոհար Մելոյան

Իրավաբան Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր՝ հունիսի 22-ին՝ ժամը 13:00-ին Ազգային ժողովը գումարել է արտահերթ նստաշրջան՝ օրակարգում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը։

Նախագիծն ակնհայտ հակասահմանադրական է, և, ինչպես հասկանում ենք, հակասահմանադրական ճանապարհով էլ իշխող ուժը պատրաստվում է կյանքի կոչել՝ հայտնվելով Քրեական օրենսգրքի տիրույթում (300-րդ հոդված՝ իշխանության յուրացում, 300.1-րդ հոդված՝ սահմանադրական կարգի տապալում):

Անհասկանալի է այս անբնական շտապողականությունն այն ուժի կողմից, որը պատասխանատու է նոր կորոնավիրուս վարակի դեմ պայքարի ձախողման և արդյունքում՝ շուրջ 400 մահվան դեպքերի համար։

Սցենարն արդեն ծանոթ է։

Գիտակցելով, որ Վենետիկի հանձնաժողովն իր խորհրդատվական կարծիքում հանդես է եկել կոշտ քննադատությամբ առ այն, որ ներկայացված նախագիծը չի համապատասխանում իրենց խորհրդատվություններին, իշխող ուժը որոշեց մինչ դրա հրապարակումն ընդունել վերոնշյալ նախագիծը՝ խախտելով Սահմանադրության, «Սահմանադրական դատարանի մասին» և «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքների կարգավորումներն ու պահանջները։

Ի տարբերություն նախորդ նմանաբնույթ իրավիճակների, երբ շրջափակվեցին օրենսդիր մարմինը, դատարանները և այլն, և Քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշների որակումներից իշխող ուժի ներկայացուցիչները հնարավորինս խուսափում էին՝ պատասխանատվությունը բարդելով ժողովրդի վրա: Այս դեպքում նրանք այդ հնարավորությունը չեն ունենալու։

Այս ապօրինի գործընթացին մասնակցող յուրաքանչյուր պատգամավոր իր քվեարկությունից առաջ պետք է մեկ անգամ ևս մտածի իր ապագայի մասին, քանի որ մասնակից է լինելու Հայաստանի Հանրապետության՝ որպես իրավական պետության վերացման գործընթացում։

Հ. գ. Ձեզ մոլորեցրել են՝ ասելով, որ հետագայում օգտվելու եք մանդատի անձեռնմխելիությունից»: