mamulinfo  Իրադարձություններ  233

«Գագիկ Ծառուկյանն աջակցություն ունի՞ Ռուսաստանից». ԲՀԿ-ականները խուսափեցին պատասխանից

12:40 երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ.
«Գագիկ Ծառուկյանն աջակցություն ունի՞ Ռուսաստանից». ԲՀԿ-ականները խուսափեցին պատասխանից

«Հնարավո՞ր է, որ այս պարագայում էլ կրկնվի 2015 թվականի սցենարը»,- դիմելով ԲՀԿ-ական պատգամավորներին՝ հարցրին լրագրողները:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց. «Որևէ դեպքում մենք համեմատականներ չենք ուզում անցկացնել նախկինի և ներկայի միջև: 2015 թվականին կար իրավիճակ, երբ ընդամենը մեկ գիշերվա մեջ մեր շուրջ 700 համակիրներ ձերբակալվեցին.. Կար, իսկապես, պայթյունավտանգ իրավիճակ, և Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ փակում է քաղաքականության էջը: Այսօր մենք ունենք Գագիկ Ծառուկյանի և մեր քաղաքական թիմի 100 տոկոսանոց հաստատակամությունը՝ երկրում փոփոխություններ իրականացնելու: Դուր գա դա ոմանց, թե չգա, միևնույն է, մենք շարունակելու ենք առաջնորդվել մեր նախանշած օրակարգով»:

Հարցին, թե Արթուր Վանեցյանի ղեկավարած կուսակցության հետ համագործակցություն կա՞, և արդյոք Գագիկ Ծառուկյանն աջակցություն ունի ՌԴ-ից, Տոնոյանն այսպես պատասխանեց․ «Խորհրդարանական ընդդիմությանը վերապահված օրենքով սահմանված բոլոր գործիքակազմերն օգտագործվելու են: Մենք ունենք կոնկրետ գործընկերներ, այդ ամենը հասանելի է, որ մենք թե՛ «Հայրենիք» կուսակցության, թե՛ ՀՅԴ-ի հետ ունենք քննարկման եզրեր՝ մեկ միասնական օրակարգ ձևավորելու վերաբերյալ»: