mamulinfo  Համացանց  720

«Մի երկու բան էլ ես գրեմ այս դատավորի մասին»․ Մոնիկա Մարգարյան

08:55 երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ.
«Մի երկու բան էլ ես գրեմ այս դատավորի մասին»․ Մոնիկա Մարգարյան

Փաստաբան Մոնիկա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի որ արդեն մեկնարկել է դատավոր Արսեն Նիկողոսյանի «հերոսացման» պրոցեսը, որոշեցի մի երկու բան էլ ես գրեմ այս դատավորի մասին:

64 տարեկան, նախկինում չդատապարտված և որևէ կերպ չարատավորված, մի քանի անգամ սրտի վիրահատություն տարած և շաքարային դիաբետով տառապող պաշտպանյալիս նկատմամբ, ով մեղադրվում էր միջին ծանրության անզգույշ արարք կատարելու մեջ, Արսեն Նիկողոսյանը գրավի կիրառումը թույլատրելի Չճանաչեց:

Իսկ առաջին անգամ Արսեն Նիկողոսյանի մոտ մասնակցել եմ 2016թ-ին Սասնա ծռերի գործով: Պաշտպանյալիս, ում դատարան էին բերել պատգարակով և 15 րոպեն մեկ դատական նիստը ընդմիջվում էր, որպեսզի ցավազրկող ներարկեին և ով դեռ երկար անկողնուն գամված էր մնալու, Նիկողոսյան Արսենը որոշեց, որ պետք է քննիչի միջնորդությունը բավարարի և կալանավորի, իսկ գրավ կիրառելու միջնորդությունը մերժելու հիմքերից մեկն այն էր, որ ես կոնկրետ գրավի գումարի չափ չէի նշել /ինչը չէին արել նաև Քոչարյանի պաշտպանները/: Իսկ ամիսներ անց նույն գործով, երբ Նիկողոսյանը որոշում էր պաշտպանյալիս կալանքի ժամկետի երկարացման հարցը, որպես գրավի գումարի չափ առաջարկեցի 1 միլիոն ԱՄՆ դոլար, որը շատ բարկացրեց Արսեն Նիկողոսյանին: Վերջինս բանկից տեղեկանք պահանջեց, հարցրեց, թե ով է վճարելու այդ գումարը և իհարկե գրավի կիրառումը մերժեց: Դե դա Սերժ Սարգսյանի ժամանակներն էին, և ինչպես բոլոր դատավորները, Նիկողոսյան Արսենն էլ գիտեր, թե ինչ է լինում անհնազանդ դատավորների հետ, երբ իշխանությունների համար ոչ ցանկալի որոշումներ են կայացնում: Իսկ Սասնա ծռերի գործը հենց այդ գործերից էր:
     Ու հիմա, երբ կարդում եմ, թե ինչպես են /հատկապես փաստաբանները/ Նիկողոսյանի գովքն անում, թե ինչ «դուխով» ու արդարադատ դատավոր է Նիկողոսյանը՝ չգիտեմ ծիծաղեմ, թե տխրեմ»: