mamulinfo  Համացանց  493

«Կորոնավիրուսով վարակված ընկերս ուշագրավ տեղեկություններ է տալիս». Ն. Մկրտչյան

02:05 երկուշաբթի, 22 հունիսի, 2020 թ.
«Կորոնավիրուսով վարակված ընկերս ուշագրավ տեղեկություններ է տալիս». Ն. Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգա»-ի համակարգող Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս մեկը, որ կորոնավիրուսով է վարակվել և այժմ հիվանդանոցում է, պարբերաբար ուշագրավ տեղեկություններ է հայտնում ինձ: Նա ասում է, որ հիվանդանոց տեղափոխված վարակակիրների 99 տոկոսը մինչև վարակվելը չի հավատացել Covid-19-ի գոյությանը, և մեծ մասը պատկերացում չունի, թե երբ և ումից է վարակվել:

Հ1-ի լրագրողներին բժշկական արտահագուստ հագցրեք, ուղարկեք հիվանդանոցներ, թող հարցազրույցներ վերցնեն այդ հիվանդներից, ներկայացնեն ընդհանուր ծանր մթնոլորտը: Դա բժշկական գաղտնիքի խախտում չէ, ի վերջո, վարակակիր լինելն ամոթ չէ: Հիվանդ լինելն ընդհանրապես ամոթ չէ: Գոնե դրանով հնարավոր կլինի կանխել դինմակներ կրելու հանդեպ այս հասարակական անփույթ, տգետ վերաբերմունքը:

Այսօր շուկայում միրգ գնելիս վաճառողին ասում եմ՝ բարձրացրեք ձեր դիմակը, որ կարողանամ առևտուր անել: Նա էլ թե՝ ամբողջ օրը դիմակ ո՞նց դնեմ. ինձ չի հետաքրքրում, թե ուրիշները կվարակվեն, թե չէ, կարևորը ես չվարակվեմ: Բացատրում եմ, որ վարակման վտանգը հենց ինքն է մեծացնում: Ասում եմ, որ երկու կողմերի դիմակ կրելը մեծապես կանխում է վարակման վտանգը, գրեթե 100 տոկոսով: Ուշագրավն այն է, որ հենց այդ ընթացքում շուկայում բարձր միացրած էր Նիկոլի խոսքը՝ դիմակ կրելու մասին:

Ես գնալով ավելի ու ավելի եմ համոզվում, որ սա բացարձակ բոյկոտ է դիմակ դնելու դեմ, ընդ որում՝ կազմակերպված բոյկոտ: Երբեմն նաև մտածում եմ՝ կարո՞ղ է գումար են ստանում դիմակ չդնելու դիմաց, ինչպես ընտրակաշառք էին ստանում ու ընտրություններն ավերում: Հիմա էլ առողջապահական համակարգը և մեր առողջությունն են փորձում ավերել: Ո՞րն է իշխանության պատասխանն ու գործողություններն այս ավերի դեմ: Հարցս հռետորական է:

Դստերս ընկերուհիներից մեկը, որն իտալուհի է, Բոլոնիայում է ապրում, հայրը բժիշկ է, և նա պատմել է, որ համավարակի ծանր օրերին պարզապես ընտրում էին, թե ով պետք է ապրի, ով՝ ոչ: Երիտասարդ իտալուհին աղջկաս ժամանակին պատմում էր, որ պատշգամբում նստած նայում է, թե ինչպես են անընդհատ դագաղներ տանում, և որ գերեզմաններում արդեն տեղ չկա:

Հիմա ուզում են, որ մեր առողջապահական համակարգը այլևս չկարողանա՞ արձագանքել համաճարակին, որ մեր բոլորի կյանքը կախված լինի երջանիկ պատահականությունի՞ց, մանավանդ որ նման մթնոլորտում և պայմաններում չվարակվելը հրաշքի է նմանվում»: