mamulinfo  Իրադարձություններ  154

Հաստատվել է հանրակրթական ուսհաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը

17:00 կիրակի, 21 հունիսի, 2020 թ.
Հաստատվել է հանրակրթական ուսհաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 20-ին հրաման է ստորագրել, որով հաստատվել է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը։

Այն ուժի մեջ է մտել հունիսի 15-ին։

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
     1. Սույն կարգով կարգավորվում են հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության (այսուհետ` հեռավար կրթություն) կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները, սահմանվում են դրա կիրառման դեպքերը:

2. Հեռավար կրթությունը կրթական ծրագրի իրականացման ձև է, որի շրջանակներում անմիջական և ոչ անմիջական ուսուցման գործընթացը սովորողի և ուսուցչի միջև իրականացվում է հիմնականում տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով և հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընթացքում կարող է կիրառվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով և դեպքերում` որոշակի ժամկետով:
     3. Հեռավար կրթության հիմքը կազմում են տեղեկատվական տեխնոլոգիաները և հեռահաղորդակցության միջոցները: Թույլատրվում է տեղեկատվական և հեռահաղորդակցային տարբեր տեխնոլոգիաների զուգակցումը:

II. ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ

4. Հեռավար կրթություն կարող են կազմակերպել հանրակրթական հիմնական կրթական ծրագրերի իրականացման լիցենզիա ունեցող հանրակրթական ուսումնական հաստատությունները (այսուհետ` ուսումնական հաստատություն), ինչպես նաև կրթության պետական կառավարման լիազորված մարմնի (այսուհետ` լիազորված մարմին) ենթակայությամբ գործող Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն ՊՈԱԿ-ում գործող հեռավար ուսուցման կենտրոնը (այսուհետ` ՀՈՒԿ):

5. Հեռավար կրթության մասնակիցներն են սովորողները, ուսուցիչները, մանկավարժական աշխատողները, ծնողները կամ սովորողի օրինական ներկայացուցիչը և դպրոցում համապատասխան առարկայական ուսուցչի բացակայության դեպքում` ՀՈՒԿ-ի` առարկայական մասնագետները:
     6. Կրթական ծառայություններ ստանալու, ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազայից օգտվելու առումով հեռավար կրթության ընթացքում սովորողները և ուսուցիչներն ունեն նույն իրավունքներն ու պարտականությունները, ինչ առկա ուսուցման ընթացքում:

7. Հեռավար կրթությամբ իրականացվող կրթական ծրագրերի բովանդակությունը չի կարող տարբերվել տվյալ առարկայի ծրագրով և չափորոշչով սահմանվածից:

8. Կրթության շարունակականությունը ապահովելու համար հանրակրթական հիմնական կրթական ծրագրերով հեռավար ուսուցումը կարող է կազմակերպվել`

1) եթե հաստատությունը չունի համապատասխան առարկայի մասնագետ` մինչև սահմանված կարգով մրցութային հիմունքներով ուսուցչի թափուր տեղի համալրումը,
     2) արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն),

3) դիվանագիտական աշխատանքի անցած ծնողների (օրինական ներկայացուցիչների) կամ օտարերկրյա պետություններում ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ ժամանակավոր գտնվող երեխաների համար` եթե կրթության իրավունքը չի իրացվել տվյալ երկրում,

4) այն երեխաների համար, որոնք ունեն առկա ուսուցումն անհնարին դարձնող երկարատև բուժման կարիք,

5) այն երեխաների համար, որոնք առարկայական կամ սպորտային միջազգային օլիմպիադաների կամ մրցաշարերի մասնակիցներ են և հաճախ են բացակայում երկրից,

6) այն անձանց համար, ովքեր պետք է մասնակցեն էքստեռն կարգով ավարտական քննություններին` հիմնական կամ միջնակարգ կրթության ավարտական փաստաթուղթ ստանալու նպատակով:
     7) Սփյուռքում բնակվող, ինչպես նաև Սփյուռքում բնակվող և Հայաստանի Հանրապետություն վերադառնալ ցանկացող ընտանիքների երեխաների համար, ովքեր լրացուցիչ կրթության միջոցով մտադիր են յուրացնել հիմնական ծրագրեր` ՀՀ-ում հանրակրթության մեջ ընդգրկվելու համար:

9. Հեռավար կրթության տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական, լաբորատոր, գործնական պարապմունքների, ընթացիկ և միջանկյալ գնահատումների (բացառությամբ` ամփոփիչ ատեստավորման) իրականացման ժամանակ, որի կիրառումը չի բացառում, ըստ անհրաժեշտության, սովորող-ուսուցիչ անմիջական հաղորդակցությունը: Հեռավար կրթության դեպքում սովորողների և ուսուցիչների անմիջական համատեղ ուսումնական գործունեության` ուսումնական, լաբորատոր և գործնական պարապմունքների ծավալների հարաբերակցությունը որոշվում է ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի կողմից:

10. Ուսումնական հաստատությունը կամ ՀՈՒԿ-ը իրավասու է սույն կարգին համապատասխան կիրառելու հեռավար կրթության տեխնոլոգիաները` այդ տեխնոլոգիաներին համապատասխան պատրաստվածության աստիճան ունեցող ղեկավար և մանկավարժական անձնակազմերի կամ օպերատորի` հեռավար կրթության կազմակերպման կիրառման համար անհրաժեշտ հատուկ սարքավորումներով հագեցած պայմանների առկայության դեպքում:

11. Հեռավար կրթությամբ ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունը, իսկ ՀՈՒԿ-ի կողմից հեռավար կրթություն իրականացնելու դեպքում` ՀՈՒԿ-ը, սովորողներին և ուսուցիչներին ապահովում է անհրաժեշտ ուսումնամեթոդական նյութերով (ուսումնական պլան, սովորողի անհատական ուսուցման պլան, թեստեր և այլն): Անհրաժեշտության դեպքում ուսումնական հաստատությունը կարող է տրամադրել տեղեկատվական հրատարակություններ, բառարաններ, բազային տվյալների հղումներ, ինտերնետային կայքեր, տեղեկատվական համակարգեր, էլեկտրոնային բառարաններ և ցանցային ռեսուրսներ, որոնք պետք է հաստատված լինեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից որպես երաշխավորված նյութ` դպրոցներում օգտագործման համար:

12. Արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) առկա ուսուցման անհնարինության դեպքում հեռավար կրթության կազմակերպման պարագայում ուսումնական հաստատությունն ըստ անհրաժեշտության կարող է ուսուցիչներին և սովորողներին տրամադրել նաև հեռավար ուսուցման համար անհրաժեշտ և ուսումնական հաստատությունում առկա տեխնիկական միջոցները` ժամանակավոր օգտագործման համար:

III. ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

13. Հեռավար կրթության կազմակերպումն իրականացնում է այն ուսումնական հաստատությունը, որտեղ հաշվառված է սովորողը: Եթե տվյալ ուսումնական հաստատությունում բացակայում են հեռավար կրթության կազմակերպման տեխնիկական հնարավորությունները կամ դպրոցը չունի տվյալ առարկան դասավանդող ուսուցիչ, ապա հեռավար կրթություն կազմակերպվում է մեկ այլ ուսումնական հաստատության ուսուցչի կողմից` ՀՈՒԿ-ի աջակցությամբ մեկ այլ ուսումնական հաստատության ուսուցչի կողմից կամ ՀՈՒԿ-ի կողմից:

14. Սովորողների հեռավար ուսուցումը հանրակրթական ծրագրերին համապատասխան կազմակերպվում է` ըստ դասարանների:

15. Ամբողջ ուսումնական տարվա համար հեռավար կրթություն կազմակերպող ուսուցիչները վարձատրվում են ուսուցչի մեկ դրույքի չափով, իսկ մնացած դեպքերում` ժամավճարով` բացառությամբ արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներում կազմակերպվող դասերից:
     16. Հեռավար կրթությունը կազմակերպվում է ուսումնական պլանին և առարկայական ծրագրերին համապատասխան, որոնց պահանջները կատարած սովորողները գնահատվում են` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանված կարգով:
     17. Հեռավար կրթության ուսուցման գործընթացը կազմակերպվում է ուսումնական հաստատության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:

18. Աշակերտի հետ կապը տեղեկատվական տեխնոլոգիաների` մասնավորապես կրթության կառավարման համակարգերի միջոցով իրականացվելու դեպքում յուրաքանչյուր աշակերտի համար կրթության կառավարման տեղեկատվական համակարգում ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի կողմից բացվում է անհատական էջ` համապատասխան ծածկագրով: Այլ միջոցներով` բջջային կամ ֆիքսված հեռախոսակապի դեպքում կապն իրականացվելու դեպքում կապի իրականացման պայմանները սահմանում է ուսումնական հաստատությունը կամ ՀՈՒԿ-ը:
     19. Հեռավար կրթության ուսումնական գործընթացի կազմակերպման պատասխանատուն ուսումնական հաստատության տնօրենի` ուսումնական աշխատանքի գծով տեղակալն է:

20. Ուսումնական հաստատությունների կողմից հեռավար կրթության միջոցով ուսուցումը համարվում է իրականացված, եթե ուսումնական պլանով հեռավար կրթության համար հատկացված ժամանակաշրջանի նախատեսված ժամաքանակների 70%-ը աշակերտների ոչ պակաս քան 90%-ը յուրացնում են ՏՀՏ միջոցով: Հեռավար կրթության գործընթացից դուրս մնացած աշակերտների համար ուսումնական պլանով նախատեսված դասերի յուրացումը կատարվում է անհատական պարապմունքների միջոցով` ուսումնական հաստատության կամ ՀՈՒԿ-ի կողմից սահմանած եղանակով:

21. Հեռավար կրթության ընթացքում սովորողների ընդունելությունը, ինչպես նաև փոխադրումը, տեղափոխումը, ազատումը ուսումնական հաստատությունն իրականացնում է առկա ուսուցման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
    
     22. Լիազորված մարմինը նպաստում է հեռավար ուսուցմամբ ուսումնամեթոդական նյութերի մշակմանը և մշակված նյութերը տեղադրում հեռավար ուսուցման համալիր էջում` heravar.armedu.am` հասանելի դարձնելով բոլոր ուսումնական հաստատությունների համար:

23. Ուսումնական հաստատությունը, հեռավար կրթությամբ ուսումնական գործընթաց կազմակերպելու համար կարող է օգտագործել ինչպես հեռավար ուսուցման համալիր էջում heravar.armedu.am տեղակայված ուսումնամեթոդական նյութերը, այնպես էլ սեփական նախաձեռնությամբ մշակել նոր ուսումնամեթոդական նյութեր` առարկայի ծրագրին, ուսումնական պլանին և պետական չափորոշչին համապատասխան:

IV. ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՄԲ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

24. Հեռավար ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպումը թույլատրվում և հաստատվում է լիազորված մարմնի կողմից, եթե տվյալ ուսումնական հաստատության կողմից բավարարվում են կամ լիազորված մարմնի կողմից ապահովվում են.
     1) հեռավար կրթությամբ նախատեսվող առարկայի ուսումնամեթոդական նյութերի առկայությունը,

2) կրթական գործընթացի վարչարարությունն ապահովող փաստաթղթաշրջանառության (այդ թվում` էլեկտրոնային) տեղեկատվական համակարգի առկայությունը,

3) նոր կրթական-տեղեկատվական միջավայրում աշխատելու համար վերապատրաստված կամ վերապատրաստվող ուսուցիչների առկայությունը,

4) աշակերտների գիտելիքների ստուգման հատուկ ձևերի (այդ թվում` էլեկտրոնային) առկայությունը,

5) աշակերտների և ուսուցիչների ոչ պակաս, քան 90%-ի համար անհատական կամ տվյալ հաստատությունում առկա տեխնիկական միջոցներով աշխատելու հնարավորությունը, ինչի միջոցով կապահովվի հեռավար կրթությամբ նախատեսված բոլոր առարկաների և դասընթացների ուսումնառությունը:
     6) արտակարգ և ֆորս մաժորային իրավիճակներում, ելնելով կրթության շարունակականության ապահովման նպատակից, հեռավար կրթությունը կարող է կազմակերպվել նաև սույն կետի 1-5-րդ ենթակետերով նախատեսված պայմաններից որևէ մեկի բացակայության դեպքում:

25. Ուսուցիչների վերապատրաստման գործընթացը ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել ինքնուրույն կամ լիազորված մարմնի ենթակայությամբ գործող Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի միջոցով:

26. Տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիական միջոցները կիրառելիս անհրաժեշտ է ունենալ ուսումնամեթոդական նյութեր: Հեռավար կրթությամբ ուսումնական գործընթացի ապահովման համար, ի լրումն առկա ուսուցման ընթացքում հասանելի և մատչելի նյութերի, կիրառվում են նաև.

1) հատուկ մասնագիտացված դասագրքեր` մուլտիմեդիայի ուղեկցությամբ,
     2) էլեկտրոնային ուսումնամեթոդական նյութեր,

3) էլեկտրոնային դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ,

4) վերապատրաստման էլեկտրոնային ձեռնարկներ,

5) համակարգչային վիրտուալ լաբորատորիաներ,

6) ստուգող-թեստավորող համալիրներ,

7) ուսումնական տեսաֆիլմեր, ներկայացումներ,

8) ձայնագրություններ,

9) հեռուստահաղորդակցության կապի միջոցներով տրամադրվող նյութեր:
     27. Ուսումնական գործընթացում որպես տեղեկատվության հիմնական ռեսուրսներ օգտագործվում են հեռավար կրթության տեղեկատվական տվյալների բազայի մշակված մեթոդական (դիդակտիկ) նյութերը, որոնց կիրառման պահին իրենց ծավալով և բովանդակությամբ ապահովում են համապատասխանությունը հիմնական կրթական ծրագրերի պետական կրթական չափորոշիչների պահանջներին (մակարդակին) կամ համապատասխանում են լրացուցիչ կրթական ծրագրերի պահանջներին, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների և համակարգերի մատչելիության չափանիշներին /համընդհանուր դիզայն/:

28. Հեռավար ուսուցման համալիր կայքէջը www.heravar.armedu.am ընդգրկում է ուսումնական և ուսումնամեթոդական հիմնական ֆոնդը: