mamulinfo  Իրադարձություններ  292

«12 ոլորտների 37.000 աշխատակից 2-րդ անգամ կստանա սոցիալական աջակցություն». վարչապետի խորհրդական

11:30 կիրակի, 21 հունիսի, 2020 թ.
«12 ոլորտների 37.000 աշխատակից 2-րդ անգամ կստանա սոցիալական աջակցություն». վարչապետի խորհրդական

Վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակաճգնաժամային 20-րդ միջոցառման շրջանակում առավել տուժած 12 ոլորտների 37.000 աշխատակիցներ 2-րդ անգամ կստանան սոցիալական աջակցություն, այս անգամ յուրաքանչյուրը 68.000 դրամ՝ անկախ աշխատավարձի չափից, ծրագրի բյուջեն 2.5 միլիարդ դրամ:
     Աջակցությունն ստանալու դիմումն արդեն հասանելի է https://dimum.ssa.am/ կայքում: Գումարը փոխանցվելու է բացառապես շահառուների բանկային քարտերին:
     Ստորև ներկայացնում եմ ոլորտների ցանկը, աշխատակիցների քանակը և տնտեսական գործունեության տեսակի դասակարգիչները.
     1) (I55) Հանրային սնունդ - 22157 աշխատակից (ռեստորան, սրճարան, բար և այլն)
     2) (I56) Հյուրանոցային և հյուրատնային ծառայություններ – 6010 աշխատակից
     3) (N79) Զբոսաշրջային ծառայություններ – 2464 աշխատակից
     4) (R93.1) Սպորտի բնագավառում գործունեություն - 2066 աշխատակից (սպորտային ակումբներ, լողավազաններ և այլն)
     5) (P85.1) Նախադպրոցական կրթություն – 1040 աշխատակից
     6) (R92.00.1) Խաղատների գործունեություն - 1039 աշխատակից (այս ոլորտի աշխատակիցներին աջակցությունը տրվում է առաջին անգամ, գործունեությունը պարետի որոշմամբ արգելված է)
     7) (R93.2) Զվարճությունների և հանգստի կազմակերպման այլ գործունեություն – 924 աշխատակից (բիլիարդ, բոուլինգ, սեղանի թենիս, զիփլայն և այլն)
     8) (P85.5) Կրթական գործունեություն մշակույթի, երաժշտության, սպորտի, պարի բնագավառում – 341 աշխատակից (նաև վարորդական դպրոց, հաշվապահական, օտար լեզուների և համակարգչային դասընթացներ)
     9) (N77) Ավտոմեքենաների և այլ առարկաների վարձույթ – 283 աշխատակից
     10) (M74.2) Լուսանկարչության բնագավառում գործունեություն – 235 աշխատակից
     11) (R90) Ստեղծագործական, արվեստի և հանդիսադիր ներկայացումների կազմակերպման բնագավառում գործունեություն – 226 աշխատակից
     12) (J59.14.0) Կինոթատրոնների գործունեություն - 140 աշխատակից»: