mamulinfo  Համացանց  330

«Պարզ երևում է, թե ինչպես են ոստիկաններն անձնագիր պահանջում դիմակ կրող քաղաքացիներից»․ Բաբկեն Պիպոյան

23:05 շաբաթ, 20 հունիսի, 2020 թ.
«Պարզ երևում է, թե ինչպես են ոստիկաններն անձնագիր պահանջում դիմակ կրող քաղաքացիներից»․ Բաբկեն Պիպոյան

«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչ օրս չէի արձագանքում դիմակ կրող քաղաքացիներից անձնագիր հարցնելու մասին խոսակցություններին` իմ աչքով չէի տեսել: Այսօր արդեն հրապարակվեց տեսանյութ, որտեղ պարզ երևում է, թե ինչպես են ոստիկաններն անձնագիր ցույց տալու պահանջ ներկայացնում դիմակ կրող քաղաքացիներին:
     Է հետո՞, մինչև ո՞ւր: Սիրողականությունն էլ պետք է սահմաններ ունենա: Այս գործողությունը միայն ավելացնում է կորոնավիրուսի տարածման ռիսկը` կրճատվում է սոցիալական հեռավորությունը, ստեղծվում է արհեստական և ավելորդ շփում: Չի՛ կարելի, չմտածված քայլերով առաջ չենք գնա: Ի սկզբանե կարելի էր տալ ավելի լավ ձևակերպում, որ, եթե դիմակ չկրող քաղաքացու մոտ բացակայում է անձնագիրը, ապա տուգանքի չափը կազմում է 20000 դրամ, բայց անգամ, եթե վատ է սահմանվել` այդքան քննարկումներից հետո չհրահանգավորե՞լ, որ պետք չէ անձագիր հարցնել դիմակ կրող քաղաքացուց: Այս իրավիճակում ռեսուրսը ոչ միայն արդյունավետ չի օգտագործվում համավարկը կանխելու հարցում, այլ նաև ռեսուրս է ծախսվում հակառակի համար: Չի՛ կարելի»: