mamulinfo  Համացանց  413

«Փողը հանեք ԲՀԿ-ի տակից, տեսեք՝ տակն ի՞նչ է մնում». Գարեգին Միսկարյան

16:05 շաբաթ, 20 հունիսի, 2020 թ.
«Փողը հանեք ԲՀԿ-ի տակից, տեսեք՝ տակն ի՞նչ է մնում». Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Լևոնից սկսած՝ Հայաստանում քաղաքականությունը կամ այն ինչ մատուցվել է քաղաքականության անվան տակ, անձնավորված է եղել։ Մեկի ժամանակ շատ, մեկի ժամանակ քիչ, բայց էդ երևույթը միշտ է եղել, որովհետև քաղաքականությունը (կամ ինչը որ դրա անվան տակ մատուցվել է հանրությանը) միտված է եղել ոչ թե հանրային կյանքը փոխելուն, կարգավորելուն, լավացնելուն, այլ՝ անձերին սպասարկելուն. մեկի փառամոլությունը շոյելուն, մյուսի ֆինանսական վիճակը բարելավելուն, երրորդի պատմության մեջ մնալուն ու մեծ հաշվով՝ ինչ էլ արվել է հանրության համար, արվել է այդ պրիզմայով:
     Նիկոլի դեպքում, չնայած ոչ մի շանս չկա, որ էդպես չի լինի, բայց հավատանք, որ չի լինի։ Հավատանք, որ «Իմ քայլը» էնքան ուժ կգտնի իր մեջ, որ կսկսի գործել որպես քաղաքական միավոր, ու կսպասարկի երկրի շահը, ոչ թե՝ անձին։

Նույնը, ինչպես որ բոլորովին զարմանալի չէ, ԲՀԿ-ի ու Ծառուկյանի դեպքում է։ Իրենք հնի մնացուկ են։ Անձի շուրջ ձևավորված, անձի կարիքները սպասարկող «քաղաքական» միավոր ու ինչքան էլ գոռան, որ Ծառուկյանին հետապնդում են նրա հայտարարություններից հետո, նրա քաղաքական հայացքների համար, նրա հայտարարությունների համար, պարզից էլ պարզ է, որ Ծառուկյանը քաղաքական գործիչ չի, որ նա ԱԺ-ում էր իներցիայով ու իր ունեցվածքը պաշտպանելու համար, որ իր էդ հայտարարությունը արել էր ներսից ինֆորմացիա ստանալուց հետո։ Իրենց կուսակցություն հռչակած մարդկանց էդ խումբը, ինչպես որ նախկինում զբաղվել էին քաղաքականության իմիտացիայով, էդպես էլ շարունակում են զբաղվել։ Ես չեմ զարմանա, որ ինչպես հայտնի դեպքերից հետո արեց, մոտ օրերս էլ կանգնի ԲՀԿ առաջնորդը ու հայտարարի, որ հերթական անգամ փակում է իր կյանքի քաղաքական էջը, որովհետև, էն որ ԲՀԿ-ն քաղաքական միավոր է, Հայաստանում բացի իրենցից մեկ էլ ՀՀԿ-ն է հավատացել, այն էլ ոչ միշտ, այլ երբ իրենց էր նպատակահարմար։

Ինչպես մի հնդիկ իմաստուն է ասել. փողը հանեք ԲՀԿ-ի տակից, տեսեք տակը ի՞նչ է մնում»: