mamulinfo  Համացանց  262

«Մինչև 200 նմուշի հետազոտություն՝ մեկ օրում». ՊՆ խոսնակ

12:00 շաբաթ, 20 հունիսի, 2020 թ.
«Մինչև 200 նմուշի հետազոտություն՝ մեկ օրում». ՊՆ խոսնակ

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մինչև 200 նմուշի հետազոտություն` մեկ օրում.

ՀՀ ԶՈՒ և ՌԴ ԶՈՒ մասնագետները Ռուսաստանից Հայաստան տեղափոխված #COVID_19 վարակի հետազոտման շարժական լաբորատորիայում շարունակում են համատեղ իրականացնել կորոնավիրուսային հիվանդության հետազոտություններ` ՊՇՌ թեստերի միջոցով։

Համատեղ աշխատանքները, ինչպես նաև վերջին շրջանում ռազմաբժշկական վարչության կողմից ընդլայնված կարողությունները հնարավորություն են տալիս օրական կատարել շուրջ 200 նմուշի հետազոտություն, թիրախային խմբերում արագ հայտնաբերել վարակակրին և կանխել կորոնավիրուսի հետագա տարածումը զինված ուժերում։

Ռուս մասնագետները տարվող աշխատանքներին զուգահեռ դասընթացներ են անցկացնում զինվորական բժիշկ-մասնագետների խմբի համար։ Ռուս գործընկերների հսկայական փորձը հետագայում կծառայի ի նպաստ ԶՈՒ բժշկագիտության զարգացմանը և ստացիոնար նմանատիպ լաբորատորիա ունենալու և կիրառելու գործին։

Բանակն առողջ է, կանխարգելիչ աշխատանքները շարունակվում են»: