mamulinfo  Համացանց  352

«Անօթևան ընտանիքներին բնակարան նվիրելը և դոմիկներից քաղաքը մաքրելը «խիստ դատապարտելի արարք է» դարձել»․ Վ. Թումասյան

02:10 կիրակի, 21 հունիսի, 2020 թ.
«Անօթևան ընտանիքներին բնակարան նվիրելը և դոմիկներից քաղաքը մաքրելը «խիստ դատապարտելի արարք է» դարձել»․ Վ. Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պարզվում է՝ իմ հարցով կրկին դատական նիստ է եղել: Ուրեմն անցած տարիների ընթացքում միայն «Շիրակ կենտրոնի» անմիջական աջակցությամբ մոտ 150 անօթևան ընտանիքի նոր և լուսավոր բնակարաններ են նվիրել մեր գործընկերներն ու հովանավորները: Բնականաբար, տասնյակ ընտանիքների էլ բնակարանատեր դառնալու նպատակով, մենք առաջարկել ենք այլ հիմնադրամների և անհատ հովանավորների, դրանք չեմ հաշվել, թիվը չգիտեմ:
     Երբեք չենք համաձայնել, որ բնակարան ստացած ընտանիքի դոմիկը մնա ու չքանդվի: Անկեղծ եթե ասեմ, ինձ համար Գյումրին դոմիկներից մաքրելը պակաս կարևոր չէ, քան բնակարան նվիրելը:
     Որպես կանոն մշտապես բողոքներ, դոմիկները ամեն գնով պահելու ցանկություն եղել է, բայց ոչ մի անգամ չեմ հանդուրժել և քանդել ենք:
     Երկրորդ տարին է մի դատական քաշքշուկի մեջ եմ հայտնվել: Երկու, թե երեք մանկահասակ երեխաներով ու ահավոր ծանր պայմաններում բնակվող մի ընտանիքի մեր հովանավորներին խնդրեցինքև նրանք բնակարան նվիրեցին, նույնիսկ հիմա նրանց անունը չեմ հիշում, ինչպես մյուս դեպքերում: Հետո ռուսաստաններից հանկարծ հայտնվեցին ինչ-որ մարդիկ և սկսեցին ինձ մեղադրել իրենց «օջախը» քանդելու մեջ: Պատկերացնո՞ւմ եք իմ զարմանքն ու մարմնովս անցած սարսուռը, այն դեպքում, երբ վերջին առնվազն 5 տարում Գյումրիում ո՛չ տեղական, ու ո՛չ էլ հանրապետական իշխանություններն այդ քանակի անօթևան ընտանիքների բնակարաններ չեն նվիրել, որքան մեր միջոցով է արվել, և երբեք որևէ շնորհակալական բառ չեմ լսել վերջիններիս շուրթերից: Հասկանում եմ, հայ մարդը սովորաբար լինում է նախանձ: Ինչևիցե, գնացին դատարան, ոստիկանություն, դատախազություն և այլն: Ու սկսվեց, է՛լ հարցաքննություններ, է՛լ դատական նիստեր, է՛լ բացատրություններ... Չերկարացնելու համար ասեմ, այսօր էլ ինձ մի շատ բարեհամբյուր կին զանգում և զգուշացնում է, որ հաջորդ նիստին, որը կայանալու է օգոստոսի 13-ին, ներկա լինեմ, այդպես է միջնորդել դատախազը, ինձ հետ տանելով մեր ՀԿ-ի կանոնադրությունը և այլ փաստաթղթեր, ասենք քաղաքապետարանի հետ կնքված պայմանագիր, այս մեկը իրոք չհասկացա, թե ինչու պետք է, ասենք քաղաքապետարանից թուլտվություն վերցնեմ կամ ինչ պայմանագիր կնքեմ, որ աղբն ենք մաքրում քաղաքից...:
     Իրոք, այս ամենը հոգնեցնող է, բայց միշտ էլ պատկերացրել եմ, թե ինչ եմ անում... ոչինչ կդիմանամ»: