mamulinfo  Հարցազրույցներ  309

«Սա աշխատանքի իմիտացիա է և հանցավոր անգործություն». Նարինե Մկրտչյան

00:30 շաբաթ, 20 հունիսի, 2020 թ.
«Սա աշխատանքի իմիտացիա է և հանցավոր անգործություն». Նարինե Մկրտչյան

«Հայաստանը գտնվում է համաճարակի դեմ սոսկալի պատերազմի մեջ, և նման իրավիճակում, երբ իշխանության և հասարակության ուժերը պետք է կենտրոնացված լինեն մեկ խնդրի՝ համաճարակի հաղթահարմանը, կարևորություն ունեցող օրենքներով քաղաքական օրակարգ ձևավորելը միանգամայն անընդունելի է ինձ համար, որովհետև իրավիճակն, իսկապես, շատ բարդ է»,- «168 ժամ»-ի եթերում ասել է Մամուլի ազգային ակումբի նախագահ, «Քաղաքական լիգա»-ի համակարգող Նարինե Մկրտչյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքի ընդունմանը:
     Ըստ նրա՝ կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը միայն առողջապահական խնդիր է, նաև քաղաքական է.

«Համաճարակի հաղթահարումը, նախ և առաջ, իշխանության գործն է, պարտավորությունն է: Ես նորից եմ ասում՝ սա աշխատանքի իմիտացիա է և հանցավոր անգործություն: Իրականացվող քայլերը շատ ուշացած են: Ես համաձայն եմ, որ սա պատերազմ է՝ պատգամավորները պետք է լինեն պատերազմի առաջնագծում, նրանք պետք է հասարակության հետ և՛ բացատրական, և՛ վերահսկողական աշխատանքներ տանեն: Ինչո՞ւ ՏԻՄ-երը ներգրավված չեն համաճարակի հաղթահարման գործում: Շենգավիթի դատարանի մոտ ոստիկանական մեքենաների շքերթ է. այս ծանր իրավիճակում, երբ ոստիկանական համակարգի վրա պետք է դրվեր դիմակների կրման վերահսկման, տարբեր խանութների, սուպերմարկետների վերահսկման գործառույթներ, ոստիկանական ուժերը կենտրոնացվում են այս կամ այն միջոցառման կամ դատական գործընթացում: Ամբողջ տեղեկատվական-քարոզչական ծանրությունը պետք է կրի Հանրային հեռուստաընկերությունը»,- ասել է Մկրտչյանը:

Մանրամասները` տեսանյութում: