mamulinfo  Իրադարձություններ  227

Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել

Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել

Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել
21:45 ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ.
Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել

ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել. «ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործ չկա:

Ի պատասխան զանգվածային լրատվության միջոցներում Ցոլակ Խաչատրյանի գործի վերաբերյալ շրջանառվող տեղեկատվությանը, հաշվի առնելով նշված գործի վերաբերյալ անհարկի շահարկումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործ չկա:

Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացի Ցոլակ Խաչատրյանի հաղորդման հիման վրա հարուցված քրեական գործի վերաբերյալ մամուլում տեղ գտած հրապարակումներին, ապա տեղեկացնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում 15.06.2020թ. հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի (դատական ակտը դիտավորությամբ չկատարելը) 1-ին մասով, Ցոլակ Խաչատրյանը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել:

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Կոչ ենք անում զանգվածային լրատվության միջոցներին՝ զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց, ինչպես նաև՝ ընթերցողին մոլորեցնելու նպատակ հետապնդող հրապարակումներից»: