mamulinfo  Համացանց  462

«Երբ քարտեզը գերեզմաններում է ինքնամեկուսացվածներ ցույց տալիս, անլրջացնող գործոն է դառնում». Կարեն Վրթանեսյան

20:05 ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ.
«Երբ քարտեզը գերեզմաններում է ինքնամեկուսացվածներ ցույց տալիս, անլրջացնող գործոն է դառնում». Կարեն Վրթանեսյան

Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիշերն առողջապահության նախարարի հրապարակած քարտեզն իշխանությունների հանրային հաղորդակցման քաղաքականության տապալման վառ օրինակ է։

Ենթադրվում էր, որ քովիդով հիվանդների ինքնամեկուսացման մոտավոր տեղերի հրապարակումը պիտի լրջացնի, սթափեցնի մարդկանց, որոնք չեն գիտակցում համաճարակի տարածման աստիճանը, իրավիճակի լրջությունը, վտանգի մոտիկ լինելը։

Խնդիրն այն է, որ երբ քո քարտեզը Քանաքեռի գերեզմաններում է ինքնամեկուսացվածներ ցույց տալիս, կամ, ասենք՝ Բաղրամյան 26-ում, կամ Հրապարակի շատրվաններում, կամ լճի մեջ, այդ քարտեզը դառնում է ընդհակառակը՝ իրավիճակն անլրջացնող գործոն։

Ծայրահեղ փնթի կատարմամբ հերթական հում մտահաղացում...

Նույնը՝ Թորոսյանի կտորից դիմակներ չկրելու կոչը, որ պարզաբանելու փոխարեն ավելի է շփոթեցնում։

Ընդհանրապես, Հայաստանում իշխանություններն այնքան են արժեզրկել պաշտոնական խոսքը, այնքան են ստել, այնքան էլ իրարամերժ հայտարարություններ արել, որ արդեն ուղղակի ի վիճակի չեն որևէ մեկին ինչ-որ բան բացատրել։

Ամեն ինչ ընկալվում է որպես աբսուրդի կրկես...

Այնպես չէ, որ այդպիսի ընկալումը հենց համաճարակից է սկսվել։

Այն սկսվել է դեռ մինչ 2018-ը ժողովրդի գիտակցության մեջ ներդրած միֆերից («Քոչարյանի միլիարդներից» սկսած «80-ականների զենքով» վերջացրած), որոնցից և ոչ մեկը հետագայում չհաստատվեց, այն սկսվել է տուշոնկի բեմադրությունից (ամիսներ անց արդեն պարզվեց, որ տուշոնկեն քրգործում ընդհանրապես չկա), այն սկսվել է Նիկոլի սուտ կամ չռցրած «100 փաստերից», շարունակվել է ճտիկով գրիչով, շարունակվել է համաճարակի վտանգի ծաղրով...

Ամենացավալին, որ այսքանից հետո էլ չեն կանգնում, չեն դառնում ավելի զգույշ, ավելի խոհեմ, շարունակում են բլա-բլա-բլա-բլա-բլա, անվերջ, անդադար, անտեղի, տգետ, անպատասխանատու, չմտածված, վուլգար, լաչառ...

Իշխանություններն ապուշացման այն փուլում են, երբ նույնիսկ սեփական ցավոտ սխալներից որևէ դասեր չեն քաղում։ Անհույս են»: