mamulinfo  Իրադարձություններ  230

Գուրգեն Դալլաքյանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար

16:50 ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ.
Գուրգեն Դալլաքյանը նշանակվել է ոստիկանության զորքերի հրամանատար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Գուրգեն Դալլաքյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար: «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի՝ Գուրգեն Դալլաքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար»,- նշված է հրամանագրում: