mamulinfo  Իրադարձություններ  592

«Չի բացառվում, որ արդեն այսօր կվճարվի 2 մլրդ դրամի գրավը». Հովհաննես Խուդոյան

13:00 ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ.
«Չի բացառվում, որ արդեն այսօր կվճարվի 2 մլրդ դրամի գրավը». Հովհաննես Խուդոյան

«Մենք վերապահումներ ունենք դատարանի որոշման առումով, որովհետև մեր համոզմամբ որևէ խափանման միջոցի անհրաժեշտություն չի եղել: Դատական ակտն ուժի մեջ է գտնվում և գրավի չափը վճարելու դեպքում Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ կհայտնվի, բայց դա չի սահմանափակում հնարավորությունը՝ դատական ակտը բողոքարկելու: Եթե այլ որոշման արդյունքում չափը կփոխվի կամ ընդհանրապես խափանման միջոցը վերանայվի, էդ դեպքում, այդ գումարը կվերադարձվի»,- այսօր հրավիրած մամուլի ասուլիսում՝ անդրադառնալով Վերաքննիչ դատարանի որոշմանը՝ ասաց Ռ. Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը:

Նա նշեց, որ բազմաթիվ անձինք պատրաստակամություն են հայտնել աջակցել գրավի ձեռքբերման հարցում և չի բացառվում, արդեն այսօր կվճարվի 2 մլրդ դրամի գրավը:

«Կարծում եմ՝ դատախազությունն իր դիրքորոշումը չի փոխելու և մինչև վերջ առաջ է տանելու»,- ասաց Խուդոյանը: