mamulinfo  Համացանց  141

«Ինչո՞ւ Հայաստանը միացավ հակաչինական ալյանսին». Սուրեն Սարգսյան

04:10 ուրբաթ, 19 հունիսի, 2020 թ.
«Ինչո՞ւ Հայաստանը միացավ հակաչինական ալյանսին». Սուրեն Սարգսյան

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այդուհանդերձ, ինչո՞ւ Հայաստանը միացավ հակաչինական Ալյանսին

Ինչպես և խոստացել էի, անդրադառնում եմ հակաչինական Ալյանսին՝ Հայաստանի միանալու հիմնավորումների բացակայությանը։

Վստահաբար չէի անդրադառնա, եթե չանձնավորվեր և ինձ ԱԳՆ-ն չմեղադրեր «Յուրաքանչյուր միջազգային նախաձեռնությանը Հայաստանի մասնակցության վերաբերյալ կարող են լինել տարբեր գնահատականներ և որակումներ, որոնք միշտ չէ, որ տեղին են՝ հատկապես այն դեպքերում, երբ վերլուծություններում փորձ է կատարվում հասկանալ բոլորի, բայց ոչ Հայաստանի շահերը» նախադասությամբ:

Դե, եթե այդպես է, հիմա անդրադառնանք ԱԳՆ՝ Հայաստանի շահերը չհասկանալուն:

Եվ ուրեմն՝
     1․ Եթե Հայաստանում կրոնի ազատության հետ կապված խնդիրներ կան և եթե Հայաստանում որևէ կրոնական փոքրամասնություն (ռուսներ, եզդիներ և այլն) ունեն խնդիրներ կրոնի ազատության հետ, ապա մեր անդամակցությունն Ալյանսին կլիներ տրամաբանական:

2․ Եթե հայ համայնքը՝ Իրանում, Թուրքիայիում, Սիրիայում, արաբական որևէ այլ երկրում, Եվրոպայում կամ Լատինական Ամերիկայում ունենար խնդիրներ կապված կրոնի ազտության հետ, ապա մեր անդամակցությունն Ալյանսին կլիներ տրամաբանական:

3․ Եթե Ալյանսը` որպես թիրախ ընտրեր Ադրբեջանին կամ Թուրքիային, մեր անդամակցությունը կլիներ տրամաբանական:

Վերոնշյալ կետերում կա՞ն «Հայաստանի շահերը»: Չկան:

Հակաչինական ալյանսին միանալու մեր հիմնավորումներից մեկը հետևյալն է․ «Որպես ցեղասպանություն վերապրած ազգ` մենք մեծ կարևորություն ենք տալիս կրոնական փոքրամասնությունների պաշտպանության հարցերին»։ Փայլուն ձևակերպում։ Համաձայն եմ։ Սակայն, այստեղ մի տրամաբանական հարց է առաջանում։ Էդքան ցեղասպանությունների մասին, որ խոսում եք, քանի՞ Ցեղասպանություն է (այդ թվում հենց հիմա տեղի ունեցող) ճանաչել Հայաստանը վերջին երկու տարիների ընթացքում: Ինչո՞ւ Ցեղասպանությունների կանխարգելման դրոշակակիր Հայաստանը չի ճանաչում տասնյակ ցեղասպանությունները, որ տեղի են ունեցել 20-21-րդ դարերում: Քաղաքական հարց է՞: Իսկ, որ ուրիշները մեր Ցեղասպանությունը չեն ճանաչում, ինչո՞ւ ենք նրանց քննադատում: Մենք իրենցից տարբերվում ե՞նք:

Եվ վերջապես, պետք չէ պնդել, որ Ալյանսը քվեարկող կամ բանաձև ընդունող մարմին չէ: Ըստ Ալյանսի կանոնադրության՝ բոլոր բացահայտված խնդիրները «միանման մտածող» երկրների կողմից բարձրաձայնվելու և ընթացք են ստանալու ՄԱԿ-ում և այլ միջազգային կառույցներում:

Նորից եմ կրկնում, սա ԱՄՆ-Չինաստան մրցապայքարի դաշտն էր, որը մեր կռիվը չէր: Բայց Հայաստանը դարձավ 193 երկրներից ընդամենը 29-րդը, որ դարձավ հակաչինական Ալյանսի անդամ:

Ինչպես ասել է պետքարտուղար Պոմպեոն Ալյանսի հանդիպման ժամանակ, «Չինաստանի Կոմկուսը բոլոր կրոնների թշնամին է»»: