mamulinfo  Միջազգային  178

Կորոնավիրուսի բռնկման հետևանքով չեղարկվել են Պեկինի չվերթները

00:20 հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
Կորոնավիրուսի բռնկման հետևանքով չեղարկվել են Պեկինի չվերթները

Պեկին և հակառակ ուղղությամբ առևտրային չվերթների ավելի քան 60%-ը չեղարկվել են՝ կորոնավիրուսի բռնկման պատճառով։
     Կոմունիստական կուսակցության «Global Times» թերթը հաղորդում է, որ չորեքշաբթի առավոտյան մայրաքաղաքի երկու օդանավակայաններից և դեպի օդանավակայաններ 1255 չվերթ հետաձգվել է, այսինքն, արտագնա չվերթների 67%-ը և ներգնա չվերթների 68%-ը։
     Պեկինը կիրառել է մի շարք միջոցառումներ՝ քաղաք և քաղաքից դուրս թռիչքները սահմանափակելու համար, հատկապես այն շրջաններից, որտեղ նոր դեպքեր են հայտնաբերվել:
     Ավելի քան 21 միլիոն բնակիչ ունեցող քաղաքում գրեթե ամբողջությամբ վերացվել էին վարակման դեպքերը, սակայն վերջին օրերին ավելացել է 137 նոր դեպք՝ առանց նոր մահերի։
     Չորեքշաբթի օրը Պեկինն իր ռիսկայնության մակարդակը բարձրացրեց 3- ից 2-ի, ինչը հանգեցրեց դասընթացների և հասարակական վայրերի բացման պլանների չեղարկմանը, ինչպես նաև խստացվեցին սոցիալական հեռավորության պահանջները։
     Փոփոխությունների վերաբերյալ պաշտոնական հրապարակում չի արվել ոչ Չինաստանի քաղավիացիայի վարչության, ոչ էլ Պեկինի Դաքսինգ միջազգային օդանավակայանի կողմից։ Նշենք, որ այն աշխարհում ծանրաբեռնվածությամբ երկրորդ օդանավակայանն է և սպասարկում է ավելի քան 101 մլն ուղևորի։