mamulinfo  Իրադարձություններ  216

Ծնողները խնդրում են վերաբացել Գեղասահքի և հոքեյի մարզադպրոցը

01:00 հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
Ծնողները խնդրում են վերաբացել Գեղասահքի և հոքեյի մարզադպրոցը

Գեղասահքի և հոքեյի մարզադպրոցի սաների ծնողները ստորագրահավաք են կազմակերպել` մարզադպրոցը վերաբացելու համար: Նրանց տարածած հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «2020 թ. մարտի12-ին կորոնավիրուսի համավարակի պատճառով պարետի որոշմամբ բոլոր մյուս դպրոցների հետ միասին փակվեց նաև գեղասահքի և հոկեյի մարզադպրոցը:

Գեղասահքն այն եզակի մարզաձևերից է, որի զարգացման համար անհրաժեշտ են հատուկ պայմաններ և այդ պայմաններն ապահովելու փոխարեն ուղղակի աղետ է ամիսներ շարունակ դպրոցը փակ պահելը: Դա անդառնալի հետևանքներ կունենա ինչպես դպրոցի ապագայի, այնպես էլ՝ երեխաների մարզավիճակի վրա: Այս ամենը Հայաստանում կգրանցի սպորտաձևի անկում և իսպառ վերացում:

Իհարկե, մենք գիտակցում ենք համաճարակի լրջությունը, սակայն համոզված ենք, որ դպրոցը կարող է ապահովել բոլոր անհրաժեշտ պայմանները անվտանգ մարզվելու համար: Նշենք նաև, որ դպրոցում զուգապարողներ չկան, մարզվում են միայն անհատական ելույթ ունեցող մարզիկները, որոնք պահպանում են 2 մետրից ավելի հեռավորություն:

Մասնագետները կարծիք են հայտնում, որ այս համաճարակը դեռ երկար է լինելու մեր կյանքում: Բոլորը գիտեն, որ սպորտը բարձրացնում է իմունիտետը, իսկ գեղասահքը սուր շնչառական հիվանդությունների ամենալավ պրոֆիլակտիկան է:

Խնդրում ենք վարչապետին և պարետին թույլ տալ դպրոցի վերաբացումը և աջակցել սառույցի պատրաստման աշխատանքներին մինչև արտակարգ իրավիճակի ավարտը, որից անմիջապես հետո (հուլիսի 15-ից) երեխաները առանց ժամանակի կորստի կվերսկսեն մարզումները»: