mamulinfo  Հետաքրքիր է  265

108 տարի անց հայտնաբերվել է «Տիտանիկ»-ը խորտակած այսբերգի լուսանկարը

00:00 հինգշաբթի, 18 հունիսի, 2020 թ.
108 տարի անց հայտնաբերվել է «Տիտանիկ»-ը խորտակած այսբերգի լուսանկարը

«Տիտանիկ»-ի խորտակումից 108 տարի անց հայտնվել է հենց այն այսբերգի լուսանկարը, որի պատճառով այն խորտակվել է։
     Չնայած «Տիտանիկ»-ի կործանումը երկար ժամանակ պատմության մեջ ամենաքննարկվող և չբացահայտված աղետներից մեկն էր, հայտնի է, որ նավը, նախքան խորտակվելը, բախվել է սառույցի մեծ բեկորի:
     121 մետր երկարությամբ և 1,5 մլն տոննա քաշով այս «լուռ մարդասպանը» դարձել է ավելի քան 1500 մարդու մահվան պատճառ, որոնք զոհվել են Ատլանտյան օվկիանոսի սառցե ջրերում:
     Պարզվել է, որ կան այս սառցաբեկորի լուսանկարները՝ արված այլ նավերից։ Դրանցից մեկն արվել է «Տիտանիկ»-ի խորտակումից երկու օր առաջ։ Այն նկարված է «Իթոն» ուղևորատար շոգենավից, որը մոտավորապես միևնույն ժամանակ Ատլանտյան օվկիանոսը հատելիս է եղել։
     Նախքան Նյու Յորք ժամանելը՝ նավի կապիտանը ձեռագիր գրության հետ միասին պապին է ուղարկել նաև լուսանկարը, որի հակառակ կողմում նշել է այսբերգի կորդինատները։
     «Ես Ձեզ եմ ուղարկում իմ կողմից արված այս լուսանկարը։ Սա այսբերգն է, որը խորտակեց «Տիտանիկ»-ը»,- գրել է նա։ «Մենք նրան հանդիպել ենք աղետից 40 ժամ առաջ»։
     Գրությունն ու լուսանկարը կվաճառվեն աճուրդում՝ մոտ 15 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ։