mamulinfo  Իրադարձություններ  204

Կա վիրավոր. Կրակոցներ Լոռու մարզում

Կա վիրավոր. Կրակոցներ Լոռու մարզում

Կա վիրավոր. Կրակոցներ Լոռու մարզում
00:15 չորեքշաբթի, 17 հունիսի, 2020 թ.
Կա վիրավոր. Կրակոցներ Լոռու մարզում

Հունիսի 14-ին Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին գտնվող «Ռոսիա» ակումբի մոտ, որը ներկայումս գործում է որպես սննդի կետ, կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ նշված վայրում վիճաբանություն է տեղի ունեցել Վանաձորի բնակիչ՝ 43-ամյա Արտյոմ Աքուլյանի և Երևանի բնակիչ՝ 27-ամյա Միհրան Սիմոնյանի միջև, որի ընթացքում Ա. Աքուլյանը հարվածել է Մ. Սիմոնյանին, այնուհետև իր մոտ եղած «Վալտեր» տիպի 12 մմ տրամաչափի ողորկափող մեկփողանի որսորդական հրացանով կրակել է Մ. Սիմոնյանի դեմքին, ինչի հետևանքով վերջինիս պատճառվել է մարմնական վնասվածք, ով տեղափոխվել է «Վանաձոր» բժշկական կենտրոն։ Լոռու մարզի ոստիկանների կողմից անցկացված բացատրական աշխատանքների արդյունքում Ա. Աքուլյանը ներկայացել է տարածքային ոստիկանություն, ինչպես նաև ներկայացրել է հանցագործության գործիք հրացանը։ Փաստի առթիվ հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: