mamulinfo  Միջազգային  246

Չորս մարդ Է խեղդվել՝ փորձելով փրկել խեղդվող աղջկան

22:55 երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ.
Չորս մարդ Է խեղդվել՝ փորձելով փրկել խեղդվող աղջկան

Անդրբայկալյան երկրամասի շրջանային քննչական կոմիտեից հայտնել են, որ չորս մարդ զոհվել Է՝ փրկելով խեղդվող դեռահասին:
     Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, Օնոնի շրջանում։ Հարազատները հանգստանալիս են եղել Օնոն գետի ափին: Նրանց հետ եղել է 15-ամյա աղջիկ։ Լողալիս նա հայտնվել է հորձանուտում և սկսել խեղդվել։
     «Մեծահասակները շտապել են մտնել ջուրը։ Նրանց են միացել երեք ձկնորսներ, որոնք մոտակայքում ձուկ են որսալիս եղել։ Արդյունքում աղջկան հաջողվել է փրկել, սակայն չորս մեծահասակ, այդ թվում՝ 45-ամյա կին և 41, 58 և 64 տարեկան երեք տղամարդ խեղդվել են»,- ասված է հաղորդագրության մեջ:
     Քննիչներն ու ոստիկանները զննել են դեպքի վայրը և հարցաքննել ականատեսներին։
     Հայտնաբերվել են երեք տղամարդկանց մարմինները, իսկ կնոջ մարմնի որոնումները շարունակվում են։