mamulinfo  Իրադարձություններ  281

Մարուքյանը՝ Դավթյանին. «Փետրվարին ինչի՞ չեկաք Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությամբ»

13:40 երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ.
 Մարուքյանը՝ Դավթյանին. «Փետրվարին ինչի՞ չեկաք Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությամբ»

ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու վերաբերյալ միջնորդություններին, գլխավոր դատախազից հետաքրքրվեց, թե եթե փետրվարին են խուզարկությունները եղել և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ փաստաթղթեր հայտնաբերվել, ինչո՞ւ է այժմ նման միջնորդությամբ դատախազը գալիս ԱԺ:

«Այդ խուզարկությունները եղել են ամիսներ առաջ, եթե չեմ սխալվում՝ փետրվարին, հիմա ինձ հետաքրքիր է` փետրվարին ինչի՞ չեկաք Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդությամբ: Եթե փետրվարին գայիք, կարող է ես Ձեզ ընդհանրապես հարց չտայի»,- ասաց Մարուքյանը:

Գլխավոր դատախազ Դավթյանն ասաց, որ եթե փետրվարին գար այդ փաստաթղթով, Արման Աբովյանի հարցադրումներին չէր կարողանա պատասխանել. «Այո, այն ժամանակ պարոն Աբովյանը կբարձրաձայներ, իմ փաստարկները կլինեին շատ թույլ, և Դուք էլ էն ժամանակ կասեիք, որ սա ինչ-որ մեկի նկարած փաստաթուղթն է: Այս ամիսների ընթացքում տեղի են ունեցել քննչական և շատ ծավալուն օպերատիվ- հետախուզական միջոցառումներ: Մինչև երեկ` միջնորդությունը մուտքաքգրելու պահը ձեռք էին բերվում առանցքային նշանակության ապացույցներ»: