mamulinfo  Իրադարձություններ  541

Զոհրաբյանը՝ գլխավոր դատախազին. «Դուք անհարմար չեք զգո՞ւմ»

12:05 երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ.
 Զոհրաբյանը՝ գլխավոր դատախազին. «Դուք անհարմար չեք զգո՞ւմ»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին ասաց. «Հույս ունեմ՝ հարգում եք Ձեր ուսադիրները: 2018-ի մայիսին Դուք ԱԺ միջնորդություն ներկայացրիք մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար: Հետո հետ եք վերցրել Ձեր միջնորդությունը` ասելով, թե Ձեզ նամակով դիմել է նախկին փոխվարչապետը և խնդիրել հետ վերցնել միջնորդությունը: Դուք պնդո՞ւմ եք, որ այդ միջնորդությունները ներկայացնելիս այն չի եղել քաղաքական պատվեր»:

Ի պատասխան` Դավթյանն ասաց. «Դուք հայտնում եք մտքեր, որոնք ես հրապարակային եմ ասել: Ինչ արել եմ, հրապարակային եմ արել, այդտեղ պնդելու կամ հաստատելու բան չկա»:

«Դուք անհարմար չե՞ք զգում»,- հարցրեց Զոհրաբյանը:

Հարցին ի պատասխան Գլխավոր դատախազն ասաց. «Ձեր հարցի պատասխանը շատ լավ գիտեք: Դուք շատ լավ գիտեք, որ ես անհարմար զգալու առիթ չեմ ունեցել, այսօր էլ չեմ ունենա: Ես այսօր ամենայն պատասխանատվությամբ կատարում եմ իմ պաշտոնական պարտականությունը: Ես երբեք կոռեկտության սահմանը չեմ անցել, այսօր էլ չեմ անցնի: Տիկի՛ն Զոհրաբյան, Ձեզ բարեկամաբար խորհուրդ կտամ՝ էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ վնասում են, Ձեզ անհարամար վիճակի մեջ են դնում, տիկին Զոհրաբյան ջան»: