mamulinfo  Իրադարձություններ  240

Իվետա Տոնոյան. «Մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում Աննա Հակոբյանի հիմնադրամի դրամահավաքի արկղերն են»

11:45 երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ.
 Իվետա Տոնոյան. «Մերձիշխանական գործարարների սուպերմարկետներում Աննա Հակոբյանի հիմնադրամի դրամահավաքի արկղերն են»

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, դիմելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականանցելու միջնորդագրերը որակեց ապօրինի:

«Ես հրապարակել եմ ապացույցների շատ փոքր զանգված, որոնք անմիջականորեն, ուղղակի կապն են հիմնավորում Գագիկ Ծառուկյանի հետ, որպիսիք ավելի քան բավարար են նրա նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու համար»,- ասաց Արթուր Դավթյանը:

Արձագանքելով Դավթյանին՝ Տոնոյանն ասաց, որ դեռևս 2017-ին Դատախազությունն արձանագրել էր, որ տարբեր քաղաքական ուժեր ընտրակաշառք են բաժանել, որոնց վերաբերյալ հրապարակվել են նաև փաստական տվյալներ, սակայն մինչ օրս դրանց վերաբերյալ զարգացումներ չկան. «Ձեր ելույթում նշեցիք, որ 2017 թվականին խորհրդարանական ընտրությունների հետ կապված մամուլում շրջանառվում էին բազմաթիվ տեղեկություններ, որ այս կամ այն քաղաքական ուժի պատգամավորն իր ենթակայության տակ գտնվող հիմնարկների աշխատակիցներին կաշառք է բաժանել: Անգամ կան դրա հետ կապված ձայնագրություններ: Որևէ զարգացում մինչև օրս չի կատարվել: Ես, իհարկե, շատ լավ եմ հասկանում, թե ինչու չի հարուցվել. մերձիշխանական գործարարների սուրպերմարկետներում տեղադրված են Աննա Հակոբյանի հիմնադրամի դրամահավաքի արկղերը»:

Դահլիճում աղմուկ սկսվեց Տոնոյանի ելույթի ընթացքում, ինչին ի պատասխան Իվետա Տոնոյանն ասաց՝ «կարո՞ղ եք չծվծվալ տեղներից»:

«Կարո՞ղ եք չծվծվալ տեղերից». Իվետա Տոնոյանը՝ իմքայլական պատգամավորներին