mamulinfo  Թերթերի տեսություն  264

«Ժողովուրդ». Դատավորները երկընտրանքի մեջ են

08:55 երեքշաբթի, 16 հունիսի, 2020 թ.
 «Ժողովուրդ». Դատավորները երկընտրանքի մեջ են

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահ համակարգում դեռ շարունակվում են բուռն քննարկումները ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներգրավումը նախատեսող քրեական գործի ճակատագրի մասով: Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը երեկ միջնորդություն է ներկայացրել Ազգային Ժողով՝ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, վերջինիս որպես մեղադրյալ ներգրավելու և մեղադրանք առաջադրելու, ինչպես նաև նրան ազատությունից զրկելու վերաբերյալ։ Բանն այն է, որ եթե ԱԺ-ն 67 պատգամավորներով փակ գաղտնի քվեարկությամբ տվեց իր համաձայնությունը Ծառուկյանին մեղադրելու և կալանավորելու մասով, գործը մտնելու է նաև դատարան: Ու պարզ չէ` նրա նկատմամբ դատավորները խափանման ինչպիսի միջոց կընտրեն՝ կկալանավորեն երկու ամսով` նախնական, թե խափանման միջոց կընտրեն ստորագրությունը չհեռանալու մասին և այդպես կքննեն գործը:

«Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան այն մասին, որ դատավորներից շատերն այս օրերին դիմումներ են ներկայացնում ԲԴԽ տարբեր պատճառաբանություններով աշխատանքի չգնալու համար՝ մեկը կոնտակտավոր է, մյուսի սիրտն է ցավում, երրորդի ճնշումն է բարձրացել և այսպես շարունակ: Այդպես դատավորներից շատերն արդեն իրենց «ապահովագրում են», որպեսզի Ծառուկյանի կալանքի հարցը իրենք չվճռեն: Դատավորները մտավախություն ունեն՝ եթե կալանքի որոշում չտան, կմեղադրվեն, թե վախեցան գործարարից, իսկ եթե կալանքի որոշում հրապարակեն, կմեղադրվեն օրվա իշխանությունների կամակատարը լինելու համար, դրա համար ամենաապահով տարբերակ է գտնվել «հիվանդանալը»»:

Մանրամասները՝ թերթի համարում։