mamulinfo  Համացանց  229

Լ. «Պատահական չէ, որ ԲՀԿ ղեկավարի հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի խոսնակի հաղորդագրությունը հրապարակվեց»

19:40 երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ.
 Լ. «Պատահական չէ, որ ԲՀԿ ղեկավարի հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի խոսնակի հաղորդագրությունը հրապարակվեց»

«Ես կարծում եմ՝ հիմա հակառակ գործընթացն է տեղի ունենում և այնպիսի տպավորություն է, որ փորձ է կատարվում խոչնդոտել իրավապահ մարմինների անկաշկանդ գործողություններին: Որևէ ուժի կողմից նման որևէ ճնշումն անթույլատրելի է»,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործերին և նրա հայտարարությանը, կարծիք է հայտնել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Դիտարկմանը՝ Ծառուկյանը հայտարարեց կառավարության 100 տոկոս հրաժարականի մասին, նոր այդ ժամանակ եղան քրեական գործեր, համընկնումները շատ չե՞ն, Մակունցը պատասխանել է. «Իմ խորին համոզմամբ, վերջին շրջանի հրապարակումները հենց այդ մասին են վկայում, որ որոշակի արտահոսք է հավանաբար տեղի ունեցել իրավապահ համակարգից, որին տեղեկացել են ԲՀԿ-ի առանձին անդամներ կամ միգուցե մեկ անդամ, գուցե հենց խմբակցության ղեկավարը, ես չգիտեմ, որից պաշտպանվելու առաջին քայլը եղել է քաղաքական հայտարարությամբ հանդես գալը, որը իրենք կկարողանային որակել որպես քաղաքական պրոցես կամ քաղաքական ազդեցություն: Սա է ամբողջը: Պատահական չէ, որ ԲՀԿ ղեկավարի հայտարարությունից անմիջապես հետո վարչապետի խոսնակի հաղորդագրությունը հրապարակվեց, որը գուցե շատերիս ինչ-որ բան ասաց, բայց առանձնապես մանրամասները չհասկացանք: Հաջորդող իրադարձությունները եկան վկայելու, որ, այո, փաստացի որոշակի տեղեկատվություն հասանելի է դարձել ԲՀԿ-ին և փորձ է արվում քաղաքական երանգի ներքո ներկայացնել իրավական պրոցեսները: Ինչ վերաբերում է, թե ինչպես է այդ տեղեկատվությունը հասանելի դարձել ԲՀԿ-ին, ես հիմա ճիշտ չեմ համարում որևէ կոնկրետ կառույցի անուն հնչեցնել»,- ասել է Լ. Մակունցը: