mamulinfo  Իրադարձություններ  697

Վարչապետ. «Մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»

16:25 երկուշաբթի, 15 հունիսի, 2020 թ.
Վարչապետ. «Մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ:

Վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում նշել է. «Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հարգելի անդամներ, արդեն բավական երկար ժամանակ գործում է հանձնաժողովը, և պիտի անկեղծ ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, թե երկրի սահմանադրությունները պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվեն: Բայց պիտի նաև ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել: Սովորաբար, Սահմանադրության փոփոխությունները կամ բարեփոխումներն արվում են քաղաքական նպատակահարմարություններով, համենայնդեպս մենք այդպիսի փորձ ունենք, և այդ քաղաքական նպատակահարմարությունների մեջ շատ մեծ դեր են կատարում կոնկրետ տեքստերը, կառուցակարգերը կոնկրետ անձի, անձանց շրջանակի համապատասխանեցնելը: Այս առումով կարծում եմ, որ գուցե այս ընկալումն է մեզ բերել որոշակի խնդիրների: Բայց հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու: Մի քանի օր առաջ ես այլ համատեքստում անդրադարձել եմ այդ խնդրին, հիմա կարծում եմ՝ պատեհ առիթ է անդրադառնալ այս միջավայրում»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Վարչապետի խոսքը՝ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստին